среда, 6 июля 2011 г.

Պրիմիտիվ ցինիզմը խելքի նշան չէ. Լյուդմիլա Սարգսյանը` Գալուստ Սահակյանի մասին

Իշխանություն-ընդդիմություն բանակցությունները վաղ թե ուշ կայանալու են, անկախ այն բանից, թե ինչեր են հայտարարում իշխանության առանձին նեկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգայիօն կոնգրեսի անդամ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` արձագանքելով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի`իշխանություն-ընդդիմության երկխոսության վերաբերյա հուլիսի 5-ին արած  հայտարարությանը, թե` «մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսել թեկուզ այս ակումբում, եթե իրենց լավ պահեն՝ «Օջախ» ռեստորանում կամ՝ Սեւանում հանրային լողափեր են բացվել, բայց մենք երկխոսելու ենք, ոչ թե բանակցելու»:
«Գալուստ Սահակյանը վաղուց է հայտնի իր պրիմիտիվ ցինիզմով եւ դա խելքի նշան չէ, ոչ էլ վերլուծական մտքի: Եւ չնայած նրա կողմից դրսեւորված ցինիզմին` նա արդեն իսկ ասել է, որ պատրաստ են երկխոսության: Ոչինչ, թող գան, նստեն, երկխոսեն, իսկ մենք կբանակցենք:
Արդյունքում կստացվեն բանակցություններ` արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, ինչից հրաժարվելու որեւէ հնարավորություն իշխանությունը չունի»,-հայտարարեց Սարգսյանը:
Նա նաեւ արձագանքեց Գալուստ Սահակյանի մեկ այլ հայտարարությանը, թե` «ՀԱԿ-ն այնքան ասաց՝ իշխանությունները կազմաքանդվում են, որ իր գլխին եկավ»: ՍԴՀԿ ատենապետի խոսքով, ՀԱԿ-ի կազմաքանդումը ֆանտաստիկայի ժանրից է, «երանելի վիճակ, որին ձգտում են հասնել իշխանությունները»: Սակայն ՀԱԿ-ին, ըստ Սարգսյանի, չի սպառնում կազմաքանդումը, քանի որ այդ քաղաքական դաշինքում ներգրավված քաղաքական ուժերը կոնկրետ նպատակներ ունեն, որոնք պետք է իրականացնեն համատեղ ջանքերով:
«Ի դեմս ՀԱԿ-ի` ձեւավորված քաղաքական թիմը հետապնդում է պետականանպաստ, ազգանպաստ նպատակներ, եւ այդ նպատակներից հրաժարվելու որեւէ հնարավորություն ես չեմ տեսնում»,-հայտարարեց Սարգսյանը` հավելելով, թե կազմաքանդման մասին խոսակցությունները եւս պետք է վերագրել Գալուստ Սահակյանի «ոչ խորիմաստ հայտարարությունների եւ չվերլուծված մտքերի թվին»:
ՍԴՀԿ ատենապոստի խոսքով, որքան շատ է իշխանությունը նման բովանդակության հայտարարություններ անում, այնքան ավելի շատ է ապացուցում, որ որեւէ ռեսուրս չունի արձագանքելու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «գրագետ եւ խորաթափանց քաղաքական մտքերին»:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.