Ասել, թե Հայաստանում առողջապահության ոլորտում վերջին տարիներին հայտնագործություններ են կատարվել, սխալ կլինի: Գիտական մշակումների նկատմամբ երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարի կողմից անտարբերություն է ցուցաբերվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնախմբի ղեկավար Արարատ Մկրտչյանը:
Նրա խոսքով` առողջապահության ոլորտի ժողովուրդ-առողջապահություն համակարգում արձանագրվում են հիմնականում անտարբերություն ու խորը անջրպետ, ու այդ պայմաններում առանց ֆինանսավորման խոսել գիտական մշակումների մասին, որոնք կբերեին հայտնագործության, հիմարություն է:
Ըստ նրա`ամբողջությամբ խաթարված են այդ հարաբերություները, ինչի վառ ապացույցը վերջին շրջանում կատարված դեպքերն են` առողջ երեխայի վիրահատությունը, շտապօգբնության բժշկին ծեծելով սպանելը և այլն:
«Զարհուրանք է ուղղակի առաջացնում Վայոց ձորի մարզում պատահած դեպքը: Ինչպե՞ս կարող է բժիշկն այդպիսի անտարբերություն ցուցաբերել»,- ասաց նա` ընդգծելով, որ այդ օրինակները բնութագրում են առողջապահության բնագավառում վարվող քաղաքականության անհեթեթ վիճակը:
«Այս պարագայում խոսել նորարարությունների մասին, պարզապես անհեթեթ է»,- հավելեց Ա. Մկրտչյանը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.