пятница, 30 сентября 2011 г.

«Գերմանիայի դեսպանը միջամտում է Հայաստանի ներքին կյանքին». Լյուդմիլա Սարգսյան

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը հայտարարել է, որ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է այս դժվար իրավիճակը որպես ժառագնություն թողել Հայաստանին, նա է պատասխանատու այսօրվա իրավիճակի համար և այն ժամանակվա քաղաքականության հետևանքով է հիմք դրվել տնտեսության մենաշնորհացմանը։

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Maxinfo.am-ի այն հարցին, թե արդյո՞ք սա միջամտություն չէ Հայաստանի ներքին կյանքին, պատասխանեց. «Միանշանակ նա նման կարծիք արտահայտելու իրավունք չուներ` թե ով է մեր երկրում ինչի համար պատասխանատու և ինչ պատասխանատվությունբ է կրում իր կառավարման տարիներին տեղի ունեցած տարբեր կարգի երևույթների նկատմամաբ: Ես կարծում եմ, որ դա նախ և առաջ մեր երկրի խնդիրներն են և մեր հասարակության գնահատականն է, որ կարող է հնչել, հետևաաբար, ես կարծում եմ, որ դա, այո´, միջամտություն է մեր ներքաղաքական գործընթացներին և կողմնակալ կարծիք չէ»:

http://sdhkarm.com/index.php?option=com_content&view=article&id=294:l-r-&catid=1:articles&Itemid=1

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.