«Գնահատականս փայլուն է, որովհետև մենք ոչ միայն պահպանեցինք ընդդիմադիր շարժումը Հայաստանում, այլև ամրացանք և գնում ենք դեպի հաղթանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես գնահատեց քաղաքական դաշտում Հայ ազգային կոնգրեսի երեք տարիների գործունեությունը ՍԴՀԿ անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։
Որպես այդ տարիների լուրջ ձեռքբերումներ՝ Գ.Եղիազարյանը մատնանշեց բռնապետության պայմաններում ընդդիմություն ունենալը, քաղբանտարկյալների ազատարձակումը, հանրահավաքների անցկացումն Ազատության հրապարակում, Մարտի 1-ի գործի քննության վերսկսումը. «Ես սա ՀԱԿ-ի նվաճումների թվին եմ դասում, քանի որ, եթե ՀԱԿ-ը չլիներ, Մարտի 1-ը արխիվ կնետեին»։

