Թեեւ Հանրապետականն արդեն բավական երկար ժամանակ պնդում է, թե ցանկանում է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, բայց ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն առավել քան համոզված է, որ Հանրապետականն անկեղծ չէ իր ցանկությունների մեջ:
Ըստ նրա` իշխող կուսակցությունը դեմ է 100 տոկոսանոց համամասնականի անցնելուն, քանի որ դա նվազեցնում է ԱԺ-ում իրենց տեղերը, պակասում է վերահսկողությունը ընտրատեղամասերում: Ընտրակարգը փոխելու դեպքում նա թեեւ համոզված չէ, որ փող տվող-ընտրվողները բացարձակապես կվերանան, բայց կարծում է, որ համամասնականի ցուցակներում ավելի քիչ տեղ կունենան:
ՍԴՀԿ նախագահը համոզված է, որ իշխանություններն արդեն երեք ամիս սկսած իրենց քարոզարշավով հերթական չիրականանալի խոստումներով են կերակրում ժողովրդին: Լյուդմիլա Սարգսյանն առաջարկում է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին` ցանկությունների անկեղծությունն ապացուցելու համար ընդունել ընդդիմության առաջարկությունը:

