«Գոնե ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հենց իմացել են` սերտիֆիկատ են ստանալու, միանգամից վազել են ննջասենյակ եւ զբաղվել են երեխայաստեղծ գործունեությամբ»,-անդրադառնալով կոալիցիայի «Ծնելիության սերտիֆիկատ» նախաձեռնությանը եւ դրան վերագրվող ծնելիության աճին` նշեց առողջապահության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Մկրտչյանը:
-Պարո՛ն Մկրտչյան, հայտնի է, որ առողջապահության նախարարությունն ակտիվ քննարկում է կամավոր առողջապահական ապահովագրության մասին օրենքի նախագիծը, որից հետո, ըստ տեղեկությունների, անցում է կատարվելու պարտադիրին: Մինչդեռ մասնագետները նշում են, որ դա դառնալու է նոր ԱՊՊԱ:
среда, 30 ноября 2011 г.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐԱՆՈՒՄ Է
Թե ինչպե՞ս է «բրոյլեր» հավիկը կտցահարել Հայրիկյանին
Գուրգեն Եղիազարյանը՝ Հայրիկյանի անցյալի եւ «գաղտնազերծման» օրենքի մասին
«Ես մեծ հաճույքով կընթերցեի մոռդովական ճամբարների բոլոր այն +սեքսոտների անունները, ովքեր մի տուփ պահածոյի համար շառով են տվել, սրիկայություններ են արել իրենց դրկիցների՝ նույն կալանավորների նկատմամբ: Բայց չեմ կարծում, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց նման շռայլություն թույլ կտան»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ հայտարարեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Ընդհանրապես, անդրադառնալով խորհրդային հատուկ ծառայության արխիվները գաղտնազերծելու «Ժառանգության» ներկայացրած օրենքի նախագծին մասնագիտական տեսանկյունից՝ պարոն Եղիազարյանն այն համոզման է հանգել, որ հիմա արեւմտյան տերություններին հետաքրքիր են այն գործակալները, ովքեր գործել են 1980-ականներին եւ դեռ այժմ էլ կարող են գործել.
ՀԱԿ ներկայացուցիչ. ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ձերբակալություններով է պատժում եւ փորձում է ենթարկեցնել իրեն
Վերջին օրերին թմրանյութեր պահելու կամ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով արդեն իսկ ձերբակալվել կամ կալանավորվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող 4 անձինք: Ձերբակալվածներից մեկը ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանն է, որը կասկածվում է թմրանյութեր պահելու մեջ: Այս զարգացումներին անդրադառնալով՝ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի, խոստովանել է, թե՝ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները նկատելի են դարձել՝ հավելելով, որ դրանց վերաբերյալ կուսակցությունը վերջնական գնահատականներ կտա ավելի ուշ. թերեւս, հանդես կգա հայտարարությամբ:
вторник, 29 ноября 2011 г.
пятница, 25 ноября 2011 г.
ՀԱԿ-ից «դեսանտ» են իջեցրել
ՀԱԿ գրասենյակից Aravot.am-ին տեղեկացնում են, որ մոտ կես ժամ առաջ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից մարզերից դեպի Երեւան բերող ճանապարհների ուղղությամբ մեկնել են ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները՝ վերահսկելու համար դեպի մայրաքաղաք բերող ճանապարհները: ՀԱԿ-ի այս քայլը նպատակաուղղված է չեզոքացնելու ոստիկանների կողմից ճանապարհների փակումը, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում մասնակցել Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին:
Աշտարակ քաղաքի կողմից մուտք ապահովող ճանապարհի մոտ գտնվող ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության անդամ Նուբար Բեյլերյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ իրենց տեղ հասնելը՝ ոստիկաններն արգելել են այդ ճանապարհով Երեւան եկող մեքենաների մուտքը, հատկապես, երբ վերջիններս եղել են շատ ուղեւորներով: Ժամը 15.30-ի դրությամբ, քանի դեռ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հսկում էին ճանապարները՝ չէր արգելվում մեքենաների մուտքը:
Երեւան հասնելու համար բժշկի թո՞ւղթ է պետք ցույց տալ ոստիկաններին
ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսանդր Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Վանաձորից Երեւան ճանապարհի մի հատվածում «գազելի» վարորդը տեղեկացել է, որ Աշտարակից Երեւան ճանապարհին ոստիկանները կանգնած են եւ արգելում են մեքենաների մուտքը մայրաքաղաք: Ուղեւորների հետ համաձայնության արդյունքում՝ վարորդը փորձել է Եղվարդի ճանապարհով հասնել Երեւան: Ճանապարհի սկզբին ոստիկաններ են եղել կանգնած, որոնք այլ մեքենաներով «զբաղված»՝ չեն կանգնեցրել տվյալ «գազելին»: Իսկ Եղվարդի կենտրոնում արդեն, 4-5 ոստիկանական մեքենա փակել են «գազելի» ճանապարհը: Վարորդը պատճառաբանել է, որ իր հիվանդ քեռուն պետք է հասցնի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Ուղեւորներից մեկն իսկապես եղել է վատառողջ եւ իր հետ է ունեցել իր առողջական բոլոր փաստաթղթերը:
четверг, 24 ноября 2011 г.
Ամանորը չի խոչընդոտի իշխանափոխությանը
Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը վերջերս հայտարարեց, թե Կոնգրեսն այս հանրահավաքին ներկայացնելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի հռչակագիր: Ի՞նչ հռչակագրի մասին է խոսքը:
- Արտահերթ ընտրություններ անցկացնելու վիճակն, իրոք, հասունացած է: Շատերի մոտ տպավորություն է, թե Կոնգրեսը գնում է հերթական ընտրությունների: Սակայն հերքեմ` նման տրամադրություններ Կոնգրեսում բացակայում են: Նման տրամադրություններ երբեք չեն եղել, ու մենք հայտարարել ենք, որ ամեն ինչ անելու ենք` նրա հրաժարականին հասնելու համար: Այժմ մեր գործողությունները միտված են այդ հրաժարականին հասնելու:
Ո՞ւմ համար ենք կառուցում
Ամենամյա դարձած համահայկական դրամահավաքն այս տարի էլ կարծես կկայանա, առաջիկա օրերին կեզրափակվի այն: Ցավալիորեն դա շարունակում է համահայկական լինել: Իրականում կցանկանայի ունենային այնպիսի երկիր, որի քաղաքացին այնքան ապահովված լիներ, որ մարաթոնը ոչ թե համահայկական, այլ՝ հայաստանյան միջոցներով կայանար: Իհարկե, դեմ չեմ, որ այսօր իր մասնակցությունն ունի ակտիվ Սփյուռքը, որը հայ ժողովրդի կարեւորագույն մասնիկն է, բայց, իբրեւ ՀՀ քաղաքացի, ինձ լավ կզգայի, ավելին՝ նվաստացած չէի լինի, երբ հայրենիքում ապրողներս այնքան ապահովված չենք՝ ինքներս լուծելու ճանապարհների, ջրագծերի եւ այլնի կառուցման հոգսերը:
вторник, 15 ноября 2011 г.
Այդ վերջացած մարդը, կատարյալ սրիկան...
«Մի կողմ թողնելով, թե ով է կինը եւ ինչ պրոբլեմ կա նրանց միջեւ, ես կարծում եմ, որ եթե Սյունիքի մարզպետը նույնիսկ չի կարողացել իրեն զսպել եւ կնոջը հարվածել է, այդտեղ արդեն գնահատականներ տալն անիմաստ է»,- yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երեկվա վարքագիծը, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
«Նա վերջացած մարդ է, մի կատարյալ սրիկա, որին իշխանությունները պահում, պահպանում, գուրգուրում են, որ օգտագործեն»,- հավելեց ընդդիմադիր գործիչը:
Հարցին` որո՞նք պետք է լինեն իշխանության քայլերն այս միջադեպից հետո, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Եթե Բեգլարյանին պարզապես հեռացրեցին, ապա սրան պետք է ոչ միայն հեռացնել մարզպետությունից, այլ նաեւ դատի տալ եւ երկար ժամանակով ձերբակալել, որովհետեւ, բացի իր կատարած մնացած բոլոր հանցագործություններից, որոնք երբեմն քողարկված են եղել, նա համարձակվել է բացահայտ ու հրապարակավ հարվածել կնոջը»:
Կառավարությունը խաբե՞լ էր
Առողջապահության նախկին նախարարը՝ 2012-ի բյուջեի մասին
«2012-ի բյուջեով գոնե կոալիցիոն կառավարությունը որոշակի գաղափարական փոփոխություններ ամրագրեր, որպեսզի ընտրողների առջեւ ասելու բան ունենային. ասենք՝ խոստացված տարածաշրջանային առողջապահական կենտրոնների վերաբերյալ այսպիսի գումարներ ենք հատկացրել եւ այսպիսի ծրագրեր ենք անելու… ՀՀԿ նախընտրական ծրագրում առողջապահական ոլորտի առաջնահերթություն էր ամրագրված պետպատվերի տեղադրման նոր ձեւի ներդնումը: Դժբախտաբար, այս բյուջեում էլ դա չենք տեսնում, եւ, որ ամենակարեւորն է, 2012-ի բյուջեի նախագծով էլ չի նախատեսվում կատարել կառավարության ծրագրում ամրագրված հիմնական խոստումներից մեկը՝ առողջապահական բյուջեին հատկացումները հասցնել 2,2 տոկոսի՝
понедельник, 14 ноября 2011 г.
Արարատ Մկրտչյան. «Շուկայի 70 տոկոսը Սամվել Ալեքսանյանինն է»
Ըստ առողջապահության նախկին նախարարի, Հայաստանում կեղծ եւ ժամկետանց դեղերի խնդիրը կոծկում են՝ օլիգարխների շահույթը չսահմանափակելու համար
Հոկտեմբերի 8-ին ԵԽ-ում ընդունվել էր «Մեդիկրիմ» հռչակագիրը՝ ընդդեմ կեղծ դեղամիջոցների եւ ոլորտում կեղծարարության: Հոկտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց ընդդեմ կեղծ դեղամիջոցների գիտաժողով, որտեղ ներկայացվեց «Մեդիկրիմը»: Այս պահին «Մեդիկրիմը» ստորագրել է 12 պետություն. Գերմանիա, Իսրայել, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Պորտուգալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Շվեյցարիա: Հռչակագիրը բաց է ստորագրման համար: Հայաստանը չի միացել այդ հռչակագրին, մինչդեռ, ըստ տեղեկությունների, Հայաստանում շատ կան լեհական արտադրության կեղծ դեղեր:
суббота, 12 ноября 2011 г.
Վարչապետին ոչ սթափ վիճակում տեսնելով՝ ամոթ և ցավ ապրեցի. ՍԴՀԿ ատենապետ
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով վարչապետի ելույթը, որտեղ նա ոչ սթափ վիճակում է, արձագանքեց. «Առաջին զգացողությունը, որ ունեցա, դա ամոթի զգացողությունն էր, որ երկրի գործադիր մարմնի ղեկավարը, երկրի 2-րդ դեմքը անսթափ վիճակով ներկայանա երիտասարդությանը և դեռ փորձի ինչ-որ մտքեր արտահայտել՝ փորձելով համոզել, թե այս երկրում ամեն ինչ նորմալ է, և այս երկրում երիտասարդը օրինակներ ունի, որին պետք է ընդօրինակի:
Ավելին՝ ցավ ապրեցի, երբ վարչապետը ասաց, թե մենք մոտ ապագայում այնպիսի երիտասարդներ ենք ունենալու, որոնք աշխարհին տարբեր ծառայություններ են մատուցելու: Դրանով նա ակամայից հաստատեց այն քաղաքական գիծը, որ տանում է այսօր գործող իշխանությունը: Այսինքն՝ մենք ստեղծում ենք ապագա ունեցող երիտասարդներ, որոնք իրենց ապագան դրսում պետք է կերտեն և ծառայեն այդ երկրներին»:
среда, 9 ноября 2011 г.
Պետք է երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից. ՀԱԿ ներկայացուցիչ
Բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար ո՛չ նոր ծրագրի վրա է պետք աշխատել, ո՛չ էլ նոր հեծանիվ հնարել. ամեն բան արդեն իսկ պատրաստ է, մնում է բարի կամք դրսևորել և երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Արդյունաբերողների և գործարարների միության 6-րդ համագումարում Սերժ Սարգսյանի այսօր հայտնած այն մտքին, թե առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծել, այլև Հայաստանին կայունություն բերել:
ՀԱԿ-ի` եվրոպական կառույցների հետ շփումները և Բրյուսելում ներկայացուցիչ ունենալը շատ բնական են. Լ. Սարգսյան
Հայ ազգային կոնգրեսի նպատակներն ու առաջնահերթությունները ներկայացնելու առումով եվրոպական կառույցների հետ շփումները, ինչպես նաև Բրյուսելում սեփական ներկայացուցիչ ունենալը շատ բնական են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են նշանակել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` եվրոպական ֆինանսական կառույցների ղեկավարների հետ վերջին հանդիպումներն ու «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Բրյուսելում ներկայացուցիչ նշանակելը:
«Նմանօրինակ հանդիպումների ընթացքում ներկայացվում են Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակն ու առկա խնդիրները, իշխանությունների հակազգային քաղաքականությունը: Այսկերպ արվում է ամեն բան, որ Հայաստանը ներկայացվի իրական պատկերով, և աշխարհը հասկանա` ինչքանով է կարևորվում ՀԱԿ-ի պայքարը և ինչ նպատակներ է առհասարակ հետապնդում հայաստանյան ամենաակտիվ ընդդիմությունը»,- ասաց նա:
Պետք է երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից. ՀԱԿ ներկայացուցիչ
Բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար ո՛չ նոր ծրագրի վրա է պետք աշխատել, ո՛չ էլ նոր հեծանիվ հնարել. ամեն բան արդեն իսկ պատրաստ է, մնում է բարի կամք դրսևորել և երկիրն ազատել շնացած, կատաղած և վայրագ կապիտալիզմից ու մոնոպոլիզացիայից : «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով Արդյունաբերողների և գործարարների միության 6-րդ համագումարում Սերժ Սարգսյանի այսօր հայտնած այն մտքին, թե առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծել, այլև Հայաստանին կայունություն բերել: