суббота, 6 марта 2010 г.

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ


ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

Փետրվարի 28-ին Հայ Քաղաքացիական Հասարակություն Մարդու Իրավունքների Ընկերակցությունը, ՍԴՀԿ Ամերիկյան Արեւմտյան շրջանի Փասադենայի գրասենյակում կազմակերպել էր քննարկում Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Քննարկման սկզբում ներկանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Քննարկմանը զեկույցով հանդես եկան Ընկերակցության Պետություն եւ Իրավունք շաբաթաթերթի գլխավոր խմբագիր փաստաբան Արմեն Ոսկերչյանը, ՍԴՀԿ Ամերիկյան Արեւմտյան շրջանի ներկայացուցիչ Սուրեն Խուդանյանը: Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Ժողովրդական Կուսակցության ներկայացուցիչ Լեւոն Բաբասյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ընկերակցության ղեկավար փաստաբան Կարո Կարապետյանը:



Ելույթներում նշվեց, որ 2008թ Մարտի 1-ին` Հայաստանի նախկին եւ ներկայիս իշխանությունները փաստորեն իրականացրել են պետական հեղաշրջում, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառելով տարաբնույթ բռնություններ եւ սպանություն: Այնուհետեւ, վերջին երկու տարվա ընթացքում նրանք ջանք չեն խնայել իրականությունը ներկայացնելու գլխիվայր, իրենց կողմից կատարված հանցագործությունները բարդելով, սահամանադրական կարգը պաշտպանելու նպատակով փողոց դուրս եկած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Իսկ այսօր, ի տես իրենց անհիմն մեղադրանքների բացահայտ վարկաբեկման, փորձում են ամեն կերպ Մարտ 1-ի էջը Փակված տեսնել:

Քննարկման վերջում տեղի ունեցավ կարծիքների փոխանակություն ու ապա ընդունվեց Մարտի 1-ը դատապարտող բանաձեւ:

Հայ Քաղաքացիական Հասարակություն Մարդու Իրավունքների Ընկերակցության լրատվական ծառայություն
Փասադենա, Քալիֆորնիա Փետրվարի 28, 2010
http://www.lragir.am/armsrc/society32898.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.