Մեկ րոպե լռությամբ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը` ազդարարվեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի սկիզբը:
Մատենադարանի հարակից հրապարակում բացման խոսքից հետո ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ձայն տվեց մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մորը` Ալլա Հովհաննիսյանին:
«Այսօր մեզ համար տոն կլիներ, եթե մեր երեխաները, որոնք դուրս էին եկել հանուն այս երկրի, իրենց ապագայի համար փողոց, մարտի 1-ին չգնդակահարվեին: Նրանց սպանեցին դիմահար, որպեսզի իրենց իշխանությունը կարողանային պահել»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց, որ 10 զոհերի հարազատները չեն հուսահատվել եւ անկախ նրանից, որ վիշտն անսահման է, շարունակելու են պայքարել, որպեսզի «ամենամիջինից մինչեւ ամենավերին օղակի մարդասպանները պատժվեն»:
Որդեկորույս մայրը կոչ արեց բոլորին համախմբվելու` մարտի 1-ի սպանությունները բացահայտելու եւ պայքարը վերջնական հաղթանակի հասցնելու համար:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձան կառուցելու համար Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է մրցույթ եւ մարդիկ իրենց առաջարկները կարող են ներկայացնել:
Ընթերցվեց մաեստրո Օհան Դուրյանի ցավակցական խոսքը` ուղղված մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ ողջույնի խոսքը` այն ՀՀ քաղաքացիներին, որոնք անկախ ամեն ինչից չեն դադարեցնում պայքարը:
Հարահավաքին մասնակցում են ՀԱԿ բոլոր առաջնորդները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հանրահավաքը բավականին բազմամարդ է. մարդկանց շարքերը հասնում են մինչեւ Պոնչիկանոց: Ի դեպ, ներքեւում կանգնածների խոսակցության թեման այն է, որ ճանապարհները փակ են եղել եւ շատ դժվարությամբ են եկել մարզերից:
Իսկ Երեւանի Կենտրոնի տարբեր հատվածներում ոստիկանական կուստակումներ են դեռեւս կեսօրից:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.