ՍԴՀԿ. «Այսօր նախապայմանների մասին բացահայտ բարձրաձայնում են թուրքական իշխանությունները»
Քաջ գիտակցելով, որ անկախ Հայաստանի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ունենալ բաց սահմաններ հարևան երկրների հետ, այտուհանդերձ ՍԴՀԿ-ն ներկա աշխարհաքաղաքական բարդ շրջանում, երբ Անկարան և ընդհանրապես թուրք հասարակությունը չունի բավարար կամք Հայոց Ցեղասպանության պատմական ակնհայտ փաստն ընդունելու, դեմ է եղել Ս. Սարգսյանի վարած «ֆուտբոլային» դիվանագիտությանը, որն իր մեջ պարունակում է մեր երկրի համար բազմաթիվ վտանգներ և այժմ էլ պնդում է, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել արձանագրությունների վավերացման ներկա գործընթացը:
Այն ի սկզբանե նախապայմանների վրա է կառուցված եղել, որոնցից առաջնայինը Հայոց Ցեղասպանության ուրացման պարտադրումն է և այսօր նախապայմանների մասին արդեն բացահայտ բարձրաձայնում են թուրքական իշխանությունները :ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության 252-րդ բանաձևի ընդունումը ՍԴՀԿ-ն գնահատում է, որպես հայկական սպյուռքի բազմամյա տքնաջան լոբբիստական աշխատանքի արդյունք և հույս է հայտնում, որ այն կմտնի Կոնգրեսի օրակարգ ու կընդունվի նրա կողմից:
Հայ ժողովուրդը այն կդիտարկի որպես ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշում' Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական արդարության վերականգնման` դրանով իսկ կանխելով մարդկության դեմ կատարվելիք հնարավոր ոճրագործությունները:
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն
Ատենապետ Լ. Սարգսյան
http://7or.am/hy/news/2010-03-06/11795/
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.