пятница, 13 мая 2011 г.

Роберт Кочарян пригрозил потащить Сержа Саргсяна за собой?

18244131300386868

Последнее интервью экс-президента Армении Роберта Кочаряна было адресовано в первую очередь действующему президенту Сержу Саргсяну. Подобной точки зрения придерживается лидер входящей в Армянский Национальный Конгресс партии «Гнчакян» Людмила Саркисян.

По ее словам, Кочарян, по всей видимости, попытался дать понять Сагсяну, что если дело дойдет до него, он потянет Саргсяна за собой. То есть Кочарян стремится дать понять, что не намерен в одиночку нести ответственность за содеянное.  «Кроме того, он, по всей видимости, пытается показать определенной части общественности, что в «реальности» ответственность за 1 марта он не несет, и пытается переадресовать  свою вину по нескольким направлениям, в том числе и в сторону оппозиции.

четверг, 12 мая 2011 г.

Քոչարյանն ահաբեկված է, իսկ մարտի 1-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո

Marti-1,2010.Hanrahavaq ert_thumb[1]

«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ահաբեկված է, քանի որ գիտակցում է, որ մարտի մեկի պատասխանատուն ինքն է եւ մեսիջներ է ուղարկում գործող նախագահ Սերժ Սարգսյանին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ անդամ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Քոչարյանը կիրառել է ոչ համարժեք գործողություններ, խախտել է Սահմանադրությունը, մտցրել է երկրում արտակարգ դրություն, որի իրավունքը չուներ:

Նա երկար ժամանակ փորձում էր իր մեղքերը բարդել ընդդիմության վրա. խանութների թալանը, ջարդերը եւ այլն: Սակայն ամեն ինչ շատ տեսանելի է, բացահայտված է, եւ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը երկխոսելու եւ մարտի մեկի դեպքերի բացահայտումը ստիպեց Քոչարյանին զգուշացնել երրորդ նախագահին, որ նա միայնակ չի նավի վրա եւ հետեւապես միայնակ չի խորտակվի»,-հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:

«ՆԻԿՈԼԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ Է՝ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ»

picresize.php14

Վստահ է ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպան՝ Ռոբերտ Քոչարյանի հետմարտիմեկյան եւ վերջին հարցազրույցների համեմատության արդյունքում:

«Քոչարյանն ահաբեկված է իր ապագայով: Դե գիտեք, Հյուսիսային Աֆրիկայում հերթով բռնապետներ են դատարանի առջեւ կանգնում, եւ մարտի մեկի մասին վերջին թարմացված գործընթացները, խոսակցությունները, Սերժ Սարգսյանի կողմից իջեցված հրահանգները եւ եվրոպական կառույցների պահանջն իրոք ահաբեկել են Քոչարյանին: Նա անցել է ակտիվ պաշտպանության: Բայց նրա ակտիվ պաշտպանությունը շատ խոցելի է, քանի որ իր հարցազրույցով հենց ինքն է պարզաբանում, թե իրականում ինչ է կատարվել մարտի 1-ին, քաղաքի կենտրոնում՝ այդպիսով ապացուցելով նախկինում մեր կողմից բոլոր ասվածները»,- Ռոբերտ Քոչարյանի՝ մարտիմեկյան թեմայով անակնկալ հարցազրույցի մասին երեկ «Առավոտին» իր տեսակետը փոխանցեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը:

среда, 11 мая 2011 г.

Роберт Кочарян пригрозил потащить Сержа Саргсяна за собой?

Serj&Rob

Последнее интервью экс-президента Армении Роберта Кочаряна было адресовано в первую очередь действующему президенту Сержу Саргсяну. Подобной точки зрения придерживается лидер входящей в Армянский Национальный Конгресс партии «Гнчакян» Людмила Саркисян.
 
По ее словам, Кочарян, по всей видимости, попытался дать понять Саргсяну, что если дело дойдет до него, он потянет Саргсяна за собой. То есть Кочарян стремится дать понять, что не намерен в одиночку нести ответственность за содеянное.  «Кроме того, он, по всей видимости,  пытается показать определенной части общественности, что в «реальности» ответственность за 1 марта он не несет, и пытается переадресовать  свою вину по нескольким направлениям, в том числе и в сторону оппозиции.

суббота, 7 мая 2011 г.

Պատրաստ է միանալ

bruncqner

Երեկ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հարցրինք, արդյոք նա կմիանա՞ Լեւոն Զուրաբյանի նստացույցին, եթե մինչեւ մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն: «Այդ նախաձեռնությանը միանալ-չմիանալու հարց չկա: Ես կարծում եմ, որ շարժման յուրաքանչյուր անդամ, էլ չեմ ասում` ղեկավար կազմը միանշանակ պատրաստ է միանալու այդ նստացույցին, եթե իրականում քաղբանտարկյալները մինչեւ 31-ը ազատության մեջ չլինեն: Եւ բոլորվին պարտադիր չէ, որ դա պաշտոնապես մենք հայտարարենք:

пятница, 6 мая 2011 г.

Իշխանությունը կարող է նույնիսկ զինծառայողների վրա կրակ բացել, որպեսզի մնա իշխանության (տեսագրություն)

p1

Առաջին Լրատվականի Real Politik հաղորդաշարի զրուցակիցն է ՍԴՀԿ և ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը


- Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին Հայաստանի իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու հանձնարարական տվեց: Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ 2008 թվականի Մարտի 1-ից հետո երեք տարի անց այսպիսի հանձնարարական է տրվում, և ի՞նչ հույսեր ունեք ընդհանրապես:

понедельник, 2 мая 2011 г.

«Մի քիչ էլ համբերեք». Լյուդմիլա Սարգսյան.

Marti-1,2010.Hanrahavaq ert

Հայ ազգային կոնգրեսի հրավիրած վերջին հանրահավաքից հետո ընդդիմության համակիրների շրջանում, ովքեր ակտիվ գործողություններ, մասնավորապես՝ նստացույց էին ակնկալում, նկատելի է հիասթափություն: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների ղեկավարները մտավախություն չունեն, որ հաջորդ հանրահավաքը կարող է սակավամարդ լինել և սպասված արդյունքը չտալ:

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԿԻՍԱԲԱՑ ԴՌՆԵՐԸ

hnchak-Drosh

Ըստ ՍԴՀԿ ատենապետի՝ լուսավոր ապագա,  ըստ ՀՅԴ-ական պատգամավորի՝ անդունդ

Նախորդ օրը հանրահավաքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հայտարարեց երկխոսության կիսաբաց դռան մասին, ինչպես ինձ, այնպես էլ հանրահավաքի մասնակիցներից շատերի մոտ անհասկանալի եւ անբացատրելի զգացողություններ առաջացան: Հետո, ավելի «սառը» դատողությամբ հասկացա, որ «վերեւների» եւ «ներքեւների» միջեւ անջրպետ է առաջանում: Եվ հարցը բնավ էլ մտածողությունը, պատկերացումները կամ ավելի պակաս տեղեկացված լինելը չեն. երեք տարվա հետեւողական պայքարից, համառությունից ու սպասումներից հետո առաջնորդների նման կեցվածքը, ուզես, թե ոչ, սառը ցնցուղի պես մի բան է:

Հուսահատություն ու հիասթափություն, որը անհնար է անգամ արտաքուստ թաքցնել: Երեկ, հակառակ իմ բոլոր ջանքերի, «կոնգրեսականներից» շատերը խուսափում էին այս թեմայի շուրջ խոսել, մանավանդ՝ հարցազրույցներ տալ:

суббота, 30 апреля 2011 г.

«Քաղբանտարկյալներին ազատելու դեպքում արդեն հնարավոր կլինի խոսել երկխոսության մասին»

208045_1896861628490_1450091694_1989601_5738775_n

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, նշեց.

«Ուղղակի շատ ավելի լավ կլիներ, որ գործն այդտեղ չհասներ, շատ ավելի շուտ հասկանային, որ չի կարելի նման տղաների բանտերում պահել, և որոշումը լիներ օրենսդրական, այլ ոչ թե քաղաքական»:

Տիկին Սարգսյանը ողջունում է, որ իշխանությունները որոշել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Ադրբեջանն անպատիժ է զգում, որովհետև մեր դիրքերը թույլ են

18.02.11_5070122_n

Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահարների կողմից հայ երեք զինվորի սպանության փաստին, ասաց. «Այդ ամենը այն բանի հետևանք է, որ Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում»:
Տիկին Սարգսյանի խոսքերով, միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ համանախագահներն իրենց այցելություններում փորձում են խուսափել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց:

воскресенье, 24 апреля 2011 г.

Ցեղասպանության հարցում լուրջ հետընթաց ենք ունեցել հայ-թուրքական գործընթացի ժամանակ. Լյուդմիլա Սարգսյան

Snap_2010.04.10 22.22.01_002

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում Հայաստանը լուրջ հետընթաց է ունեցել հայ-թուրքական գործընթացի ժամանակ: Այսօր` ապրիլի 23-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետը:

суббота, 16 апреля 2011 г.

«ՀՀ իշխանությունը կորցրել է Արևմուտքի աջակցությունը»

pic_13219

««Հազարամյակի մարտահրավերները» դեռ 2006 թվականին էր պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Եվ մինչև 2010 թվականը տրամադրել էր այդ գումարների ընդամենը 10 տոկոսը: Դա պայմանավորված էր միայն մեկ բանով, որ Հայաստանում բացառված են ժողովրդավարական ընտրությունները: Դրա ականատեսն է եղել ամերիկյան կողմը բազմաթիվ անգամներ: Բայց ժամանակին լռել է` ելնելով աշխարհաքաղաքական շահերից: Բայց հիմա դանակը ոսկորին է հասել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսպես մեկնաբանեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունները

пятница, 15 апреля 2011 г.

Ռուբինյանի նկատմամբ զրպարտանքի էլեմենտներ չեմ նկատել. Լյուդմիլա Սարգսյան

rubinyan1

Մեկնաբանելով Կարապետ Ռուբինյանի` ՀԱԿ-ից դուս գալու որոշումը` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը zham.am-ի հետ զրույցում նշեց, թե ցավում է, որ վերջինս չկարողացավ հաղթահարել իր ներքին  ''ես''-ը, միաժամանակ չբացառեց, որ Ռուբինյանը դեռ իր մոտեցումները կվերանայի:  “Ես միայն ցավում եմ, որ իր ներքին ընդվզումը չկարողացավ հաղթահարել  եւ նման հայտարարությամբ հանդես եկավ: Համարում եմ, որ ամեն դեպքում Կարապետ Ռուբինյանն այն վերջին մարդը չէր, որ չգիտակցեց ե'ւ իր կարեւորությունը շարժման մեջ, ե'ւ ընդհանրապես հայտարարության տպավորությունը: Ցավում եմ, ե’ւ որպես անցյալում իշխանության մեջ լրջագույն դերակատարություն ունեցող մարդ ե’ւ ինձ համար դրական կերպար, այսօր նա չկարողացավ իր ներքին “ես”-ը հաղթահարել”,-կարծիք հայտնեց  Լ. Սարգսյանը:

четверг, 7 апреля 2011 г.

ԲԱՆԱՎԵՃ՝ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

picresize.php

«Հայելի» ակումբում ապրիլի 7-ին բանավիճում էին ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Արտակ Զաքարյանն ու «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Թեման՝ «Հանրահավաքը ևսպասվող զարգացումները»:

Անժելա Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալություն, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրերն են Լյուդմիլա Սարգսյանն ու Արտակ Զաքարյանը: Վազը սպասվում է հանրահավաք: Մինչ դրան անդրադառնալն ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական զարգացումները: Խնդրեմ:

понедельник, 4 апреля 2011 г.

Ձուկը գլխից է հոտում:

hnchak-Drosh

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարոնայք իշխանավորներ, բավական է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ բանտերը լցնեք միջին օղակի ոստիկաններով, բժիշկներով և մանր չինովնիկներով:

Ամենայն հավանականությամբ մամուլից շուտով կտեղեկանանք,որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտից , ձերբակալվել է հերթական չինովնիկը, քանզի Ձեր իսկ մատուցած տվյալներով, այնտեղ տարիներ շարունակ շուրջ 58 000 << մեռած հոգի>> ամեն ամիս կենսաթոշակ է ստացել, երկրին հասցնելով միլիոնավոր դոլարների վնաս: