Վերջին շրջանում Հայաստանում շատացել է ոչ միայն ինքնասպանների, այլեւ ինֆարկտից ու ինսուլտից մահացողների թիվը: Եթե ինքնասպանների դեպքում պալատական ցոլակներն ու կարինենալչաջյանները գեղի նշանակության զանգվածային “հոգեթերապիայի” կիրառության միջոցով փորձում են հասարակությանը ներշնչել, որ այդ միտումը բնորոշ է ոչ միայն մեր երկրին, այլեւ ամբողջ աշխարհում է նույն պատկերը, ապա սրտի եւ ուղեղի կաթվածից մահացողների մասին ընդհանրապես մեկնաբանություն չկա: Թեպետ առողջապահության ոլորտի պատասխանատուները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ հատկապես երիտասարդ տարիքի մարդկանց շրջանում նկատվող մահացությունների պատճառները կապ ունեն էկոլոգիական փոփոխությունների հետ, սակայն առանձնապես չեն խորանում եւ ուսումնասիրություններ չեն արվում միտումը կանխելու նպատակով:
Քաղաքական հարթության ներկայացուցիչները, սակայն, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում պատճառները կապում են երկրում հաստատված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Մեզ հետ զրույցում ՍԴՀԿ անդամ, ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ թալանչիական հոգեբանությամբ ձեւավորված իշխանության քաղաքականության հետեւանքով է, որ մարդիկ, հատկապես երիտասարդ տղամարդիկ, ընկնելով հոգեբանական ծանր վիճակի մեջ, հասկանալով, որ անհնար է արդար վաստակով ընտանիք պահել, չունենալով սոցիալական որեւէ հենարան, ստիպված են լինում հրաժեշտ տալ կյանքին:
Իրավիճակը լուրջ գնահատելու համար, ըստ պարոն Եղիազարյանի, գոյություն ունեն բարոմետրեր, որոնք չեն կիրառվում Հայաստանում: “Սուիցիդների վիճակագրությունն ուսումնասիրելիս ամեն հազար մարդուց պետք է առանձնացել ինֆարկտով եւ ինսուլտով մահացածներին: Որովհետեւ սուիցիդն ու ինֆարկտից եւ ինսուլտից մահացածներն այն բարոմետրերն են, որոնք հստակ ցույց են տալիս հասարակության իրական վիճակը: Երբ բարոյալքված, վաղվա օրվա նկատմամբ հավատը կորցրած քաղաքացին կորցնում է դիմադրողականությանը, նա կամ մահանում է նշված ախտանիշներով, կամ ինքնասպան է լինում:
Երբ ասում են տնտեսական ճգնաժամ կա ու խաբում, հայտարարելով, որ արդեն եսիմ քանի տոկոսով հաղթահարել են այդ ճգնաժամը, երբ հայտարարում են, որ մեր երկիրն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, իսկ մարդն իր մաշկի վրա զգում է իր ու իր ընտանիքի անդամների քաղցն ու կանգնում հացի խնդրի առաջ, եւ կամ նրան ազատ արտահայտվելու համար ոտնատակ է տալիս իշխանության ներկայացուցիչը՝ ոստիկանը, որը կոչված է պաշտպանելու այդ քաղաքացուն, մարդու սիրտը, ուղեղը, նյարդերը կարող են չդիմանալ”,-ասում է Գուրգեն Եղիազարյանը: Նրա կարծիքով՝ ինչպես մարտի մեկի սպանդից հետո ջրով լվացին ու մաքրեցին հանցագործությունների հետքերը, այնպես էլ սոցիալ-հոգեբանական ոլորտն են մաքրում ու զրկում իրական պատկերից, աղավաղում են վիճակագրական տվյալներն անգամ՝ դաշտում ուսումնասիրություններ կատարելու եւ հետեւություններ անելու հնարավորությունը չեզոքացնելու համար:
http://www.hraparak.am/2010/08/12/erkrum-tirox-mtnolorte-spanume-mardkanc/
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.