Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Ձեր կարծիքով, իշխանությունները մինչեւ մայիսի 31-ն արդյոք ազատ կարձակեն քաղբանտարկյալներին: Եվ այդ առումով, իշխանություն-կոնգրես երկխոսությունը որքանո՞վ եք ռեալ համարում:
- Իշխանություններն այլեւս չունեն այլընտրանք, պարզապես չունեն հնարավորություն` հետքայլ անելու: Իշխանությունների համար իրավիճակը փակուղային է, եւ եթե նրանք կատարել են Կոնգրեսի երկու պահանջները, ապա կկատարեն նաեւ երրորդն ու ազատ կարձակեն նաեւ քաղբանտարկյալներին: Ես ավելի քան վստահ եմ, որ այսօր երկխոսություն սկսելու համար կան նախադրյալներ: