понедельник, 14 декабря 2009 г.

«Աճեմյանը գնալու է, մենք մնալու ենք»



«Անլուրջ մի հայտարարություն է, որի հիմքում որեւէ իրավական բան չկա»,-«Ա1+»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կուսակցության 9 կառույցների տարածած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ կուսակցության թվով 9 կառույցներ`իրենց ղեկավարներով, ստորագրել են դեկտեմբերի 16-17-ին արտահերթ համագումար հրավիրելու եւ Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն հայտնելու հայտարարության տակ:
Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ իրականում 9 կառույցներից գործում են միայն երկուսը` «Սարգիս Տխրունին» եւ Կապանի կառույցը. ««Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը գործում է Սեդրակ Աճեմյանի հովանավորության տակ, իսկ Կապանի «Աղասի» մասնաճյուղը հիմնադրել է Վահան Շիրխանյանը եւ բնական է, որ նրա ազդեցության տակ է»:
Մյուս կառույցները, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, գոյություն չունեն: 
Նա թվարկեց մի շարք պատճառներ, ըստ որոնց` 7 կառույցները կամ լուծարվել են, կամ չեն գործում:
Նկատենք սակայն, որ «Կուսակցությունների մասին» օրենքով արդարադատության նախարարությունում գրանցված ցանկացած կուսակցություն պետք է բոլոր մարզերում ունենա կառույցներ: 
ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ իրենց համար ոչինչ չի նշանակում այս հայտարարությունը եւ իրենց հերթական համագումարը , ինչպես նախատեսված էր, անցկացվելու է հունվարի 9-ին:
«Սեդրակ Աճեմյանին` համահնչակյան կառույցի ատենապետին, պետք չէ Հայաստանում ամուր կառույց, նրան պետք է մարդ, որը անվերապահորեն կկատարի իր բոլոր հրահանգները: Առ այսօր մենք էլ էինք փորձում գործողությունների մասին տեղյակ պահել համահնչակյան կառույցին, բայց դա եւս չի բավարարում նրան. նա ուզում է վերահսկողության տակ պահել ամբողջ կառույցը եւ ունենալ մարդ, որ առաջնորդվի ոչ թե պետական շահերով, այլ կոնկրետ կսպասարկի իր շահերը, ես չեմ համապատասխանում իր ցանկություններին,-հակասությունը պարզաբանեց Լյուդմիլա Սարգսյանը եւ շարունակեց,-Աճեմյանն ունենալով սեփական բիզնես, կարծում եմ, որ համաձայնության է եկել իշխանությունների հետ եւ բնականաբար պետք է կատարի այն, ինչ հրահանգված է իշխանությունների կողմից: Իսկ հրահանգը հետեւյալն է` պառակտել ՀԱԿ-ի ամենաառանցքային կուսակցություններից մեկը»:
Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, թե իրենց վրա շատ ավելի են կենտրոնացած, քան մյուսների, որովհետեւ ուզում են քանդել ՀԱԿ-ը եւ ձեւավորել ավանդական կուսակցությունների գրպանային ընդդիմություն, որը կարող է այլընտրանք դառնալ Կոնգրեսին: «Դա ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ կա մեկ ընդդիմադիր ուժ, որը շատ արտահայտված է, դա ՀԱԿ-ն է, եւ այլընտրանք ՀԱԿ-ին, մոտակա 2-3 տարիներին որեւէ ուժ չի կարող դառնալ»,-ասաց նա:
Իսկ մեր նկատառմանը, թե հայ-թուրքական եւ Ղարաբաղի կարգավորման հարցերում ՀԱԿ-ից ավելի արմատական է իշխանության հետ համագործակցության մեջ մեղադրվող Վահան Շիրխանյանի եւ Վարդան Խաչատրյանի դիրքորոշումները, Լյուդմիլա Սարգսյանը համաձայնեց, ավելացնելով. «Վահան Շիրխանյանը, որ տեղով կրակ էլ դառնա, չի կարողանա ուրիշ կարծիք հայտնել, որովհետեւ ՍԴՀԿ 19-րդ համագումարում ընդունվել են բանաձեւեր, որոնց շրջանակներից ոչ ոք իրավունք չունի դուրս գալ: Շիրխանյանը նոր աշխարհ չի հայտնաբերել, նա ընդամենը կատարում է համագումարի որոշումները»: Ինչ վերաբերում է նրանց ընդդիմադիր կեցվածքին, ապա,ըստ Սարգսյանի, «մի բան կարող է ասել, մի բան անել տակից»:
«Շիրխանյան-Աճեմյան տանդեմը որոշել է պառակտել հայաստանյան կուսակցությունը: Շատ մարդիկ այդ ընթացքում փչանալու են. Աճեմյանը փչացրեց երիտասարդական կառույցին` ամեն մեկին մանր-մունր կաշառք տալով, գրպանները գումար դնելով նա փչացրեց երիտասարդներին, որոնք նվիրված էին կուսակցությանը եւ հայաստանյան կառույցին. ցավում եմ, որ այդքան փոքր գումարներով կարողանում է գայթակղել երիտասարդներին. նրանցից շատերը պետք է հետեւություն անելով գան ու ներողություն խնդրեն, փորձեն նորից համագործակցել հայաստանյան մարմնի հետ: Երիտասարդը կարող է մոլորվել, նրան պետք է դարձի բերել. Բայց Սեդրակ Աճեմյանը գնալու է, մենք մնալու ենք»,-ասաց նա:

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՀՆՉԱԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հարգարժան ընկերներ, այսօր մամուլում հրապարակվեց մի հաղորդագրություն առ այն, որ անվստահություն է հայտնվել ՍԴՀԿ Հայաստանյան կառույցի ատենապետ Լ. Սարգսյանին, միաժամանակ տեղեկացվում է, որ ս. թ. Դեկտեմբերի 16-17-ը տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար:

Հարգելի Հնչակյան ընկերներ, այս քայլով որոշ ծախուներ վտանգում և տրոհման եզրին են կանգնեցնում համահնչակյան մեր կառույցը, որի մասին բազմիցս ժամանակին մենք տեղեկացրել ենք ԿՎ մեր ընկերներին: Նախ պետք է փաստենք, որ տվյալ հայտարարությունը և սպասվելիք 'համագումարը' հակաօրինական են և գործուն չեն ՀՀ տարածքում համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 22 հոդվածի 1-ին կետի և ծրագիր կանոնագրի 3-րդ մասի առաջին կետի:

Ս. թ. հոկտեմբերի 31-ին համաձայն ծրագիր կանոնագրի , ՍԴՀԿ վարիչ մարմինը գումարեց նիստ, որտեղ վարչությունը միաձայն որոշում կայացրեց ՍԴՀԿ համագումար գումարել 2010 թ.-ի հունվարի 9-ին: Ոտնահարելով ՍԴՀԿ վարիչ մարմնի որոշումը ` ծախուների մի խումբ համահնչակյան ընտանիքին խառնաշփոթի մեջ գցելու նպատակով հայտարարում է 'արտակարգ' համագումար:

Ընկերնե՛ր, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՍԴՀԿ Հայաստանյան կառույցը իր գործունեությունը ծավալում է համագումարով հաստատված ծրագիր կանոնագրի համաձայն:

Տեղեկացնում եմ, որ ծրագիր կանոնագրի մեջ արտակարգ համագումար հասկացությունը ամրագրված չէ. այսինքն  ընկերներ կոչվածները չէին բարեհաճել հայտարարություն անելուց առաջ կարդալ ծրագիր կանոնագիրը:

10-12 հոգով փորձ են կատարում խեղաթյուրել իրականությունը, որպեսզի ամեն գնով, մինչև իսկ կուսակցությունը պառակտելու ճանապարհով, կատարել իշխանությունների կողմից պատվիրված ծրագիրը:

Մինչ այս 'հայտարարությունը' մենք զերծ էինք մնացել իրերն իրենց անուններով կոչելուց, այժմ պետք է տեղեկանաք, որ կուսակցության ներսից քայքայման գործընթացի հեղինակը և գաղափարախոսը ,ցավոք սրտի, ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Ս. Աճեմյանն է:

Ի տրտմություն բոլորիս, այն անձնավորությունն է հեղինակում այս ամենը, որը կոչված էր ամրացնելու և հզորացնելու կուսակցությունը:

ՍԴՀԿ Հայաստանյան վարիչ մարմինը հայտարարում է` օրենքի շրջանակներից դուրս ՀՀ տարածքում անօրինական և կեղծ համագումար անցկացնելու դեպքում, մենք հարց էինք բարձացնելու ԿՎ առջև ատենապետ Ս. Աճեմյանի կուսակցական վաքագիծը արտահերթ համագումարում քննության առնելու համար:

Քանի որ ՍԴՀԿ 19-րդ համագումարը դրական է գնահատել Լ. Սարգսյանին ՍԴՀԿ Հայաստանյան վարիչ մարմնի աշխատանքը, մենք փաստւմ ենք այն, որ այս ամենը ուղղված է նաև ՍԴՀԿ 19-րդ համագումարի որոշումների դեմ:

ՍԴՀԿ վարիչ մարմնի անդամներ `
Լ. Սարգսյան
Հ. Եղիազարյան
Ա. Գաբրիելյան
Ա. Ալեքյան

пятница, 11 декабря 2009 г.

Արտաքին աշխարհը հետաքրքրված է Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթով


Ուղիղ մեկ ամիս առաջ, այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ Հայ ազգային Կոնգրեսի ակտիվի առջեւ:
Ելույթը վերլուծելիս շատերը կենտրոնացան Եղիազար Այնթապցուն վերաբերող հատվածի վրա, եւ իրենց վերլուծությունների ողջ զինանոցը սպառեցին այդ հատվածի առնչությամբ տարատեսակ եզրակացություններ անելու վրա` անտեսելով ելույթի մյուս հատվածները:
Մինչդեռ, ըստ մեր զրուցակից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի, ելույթի հենց հայ-թուրքական եւ ԼՂ գործընթացներին վերաբերող հատվածների վրա էր պետք առավել մեծ ուշադրություն սեւեռել, ուր Տեր-Պետրոսյանը կանխատեսումներ է անում այդ երկու` մեր երկրի համար գերկարեւոր խնդիրների առնչությամբ տեղի ունենալիք (մասամբ նաեւ տեղի ունեցած) զարգացումների վերաբերյալ, եւ ինչպես միշտ, դեպքերը ցույց են տալիս, որ նա լավագույնս է տիրապետում միջազգային «խոհանոցում» տեղի ունեցող պրոցեսներին եւ գրեթե ճշգրտությամբ կանխատեսում իրադարձությունները: «Առաջին նախագահի ելույթի հապճեպ վերլուծություններն ու գնահատականները ինձ հիշեցրին մի իմաստունի խոսքը, թե պետք չէ առավոտից ջանալ ճշմարտությունը հասկանալու համար, քանզի կարող է չապրես մինչեւ երեկո», - նկատեց պրն Մկրտչյանը եւ ընդգծելով հանդերձ, որ չի հավակնում քաղաքագիտական վերլուծություններ անել` անդրադարձավ խնդրո առարկա ելույթի մասնավորապես հետեւյալ հատվածներին: «Թուրքիայի խորհրդարանը ձգձգելու է արձանագրությունների վավերացման գործընթացը կամ դրանք վավերացնելու է որոշ վերապահումներով` ձգտելով այդ եղանակով խթանել ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորումը»: «Ակներեւ է, որ մինչեւ այս պահը Թուրքիայի խորհրդարանը ձգձգում է արձանագրություններին անդրադառնալը: Ի հակառակ սրան, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե իրենք էլ չեն վավերացնի արձանագրությունները, եթե Թուրքիան էլ չսկսի վավերացման գործընթացը: Սակայն դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀ-ն, չսպասելով թուրքական կողմի գործառույթների իրականացմանը, Սահմանադրական դատարան է ուղարկել արձանագրությունները եւ միանշանակ է, որ սրանք ճանաչվելու են Սահմանադրությանը համապատասխան եւ ապա ներկայացվելու են ԱԺ վավերացմանը», - ասաց Մկրտչյանը: Ապա վկայակոչեց պաշտոնական Թուրքիայի կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները, մասնավորապես` ԱԳ նախարար Դավութօղլուի Աթենքում արած հայտարարությունը, թե ԼՂ հարցում առաջընթաց չտեսնելու դեպքում Թուրքիան չի գնա վավերացման: «Շատ հաճախ միտք է հնչում, թե ինչո՞ւ եք թուրքական կողմի հայտարարություններն ընդունում որպես ճշմարտություն, իսկ հայ պաշտոնյաների ասածները` ոչ: Դժբախտաբար, ցյուրիխյան ուրացումից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ պրոցեսները կառավարվում են հենց այն երկրների կողմից, որոնք կանգնած էին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրողների մեջքին, ովքեր էլ վճռելու են գործընթացի ելքը: Այս առումով պրոցեսները եւ Տեր-Պետրոսյանի կանխատեսումները դրանց վերաբերյալ իրականացման փուլում են», - նկատեց Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է հաջորդ կանխատեսմանը, թե. «Այս փակուղային իրավիճակից դուրս գալու գլխավոր խոչընդոտը համարելով ԼՂ խնդիրը` միջազգային հանրությունը ջանալու է արագացնել վերջինիս հանգուցալուծումը, ինչը բացահայտորեն համընկնում է Թուրքիայի դիրքորոշմանը», ապա այս սցենարն էլ, ըստ Մկրտչյանի, արդեն իսկ իրականացման փուլում է` հաշվի առնելով տեղի ունեցող վերջին զարգացումները ԼՂ խնդրի շուրջ: «Բազմաթիվ հայտարարություններ են հնչել առ այն, որ թեեւ ԼՂ խնդիրը չի զետեղվել արձանագրություններում, սակայն այն հանդիսանում է որպես հայ-թուրքական հարաբերությունների հիմնաքար եւ պայման, եւ արձանագրությունների վավերացման գործընթացի դանդաղեցումը վկայում է այն մասին, որ ԼՂ հարցում առայժմ արձանագրված չեն էական տեղաշարժեր, եւ ըստ իս, դրանք իրենց սպասեցնել չեն տա: Այդ տեղաշարժերից ելնելով էլ կարելի է եզրակացնել, որ ԼՂ հարցում եւս առաջընթաց է արձանագրվել»: Տեր-Պետրոսյանի` վերոնշյալ կանխատեսումը, ըստ մեր զրուցակցի, իրեն շատ երկար սպասեցնել չի տա:
«Սերժ Սարգսյանը մատնանշելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առթիվ ՀՀ-ում եւ Սփյուռքում ծագած սուր հակասությունները` միջնորդներից խնդրելու է որոշակի դադար տալ ԼՂ կարգավորման գործընթացում, պատճառաբանելով, որ իր համար դժվար կլինի կարճատեւ ժամանակաընթացքում դիմակայել եւս մի այդպիսի հակազդեցության: Ըմբռնումով մոտենալով Սարգսյանի պատճառաբանությանը` միջազգային հանրությունը, սակայն, նրա թուլությունից օգտվելու պահը չկորցնելու համար մերժելու է այդ խնդրանքը եւ ընդհակառակը` ԼՂ հարցում ավելի եւս մեծանալու են ճնշումները ՀՀ վրա»: Տեր-Պետրոսյանի ելույթի այս հատվածն էլ, ՍԴՀԿ ներկայացուցչի դիտարկմամբ, արդեն իսկ միս ու արյուն է ստանում, ինչի մասին է վկայում Աթենքում ստորագրված հնգակողմ հայտարարությունը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կուշների այն հայտարարությունը, թե Մինսկի խումբը հորդորել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին, որ արդեն իսկ ժամանակն է ԼՂ հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները հանձնել թղթին: «Նշանակում է, որ ԼՂ հարցում շրջանակային համաձայնագրի ստորագրման շեմին ենք կանգնած: Սա փաստ է, եւ ոչ ոք չի կարող հերքել, որովհետեւ մինչեւ այդ էլ հնչող հայտարարություններում էլ գործածվում էր «շրջանակային համաձայնագիր» տերմինը, ինչը եւս մեկ անգամ ամրապնդում է վերը բերված կանխատեսումը: Սա նշանակում է նաեւ, որ հակամարտող կողմերին այլեւս ժամանակ չի տրվելու, ու գործընթացը մտնելու է կարգավորման արագացման փուլ: Տեր-Պետրոսյանի կանխատեսումը այս հարցում եւս, ինչպես երեւում է, իրականանում է»:
Ելույթից հետո, սակայն, ըստ մեր զրուցակցի, քաղաքական դաշտի հիմնական դերակատարները` թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ նախկին նախագահ Քոչարյանը, ըստ էության, չարձագանքեցին վերոնշյալ կանխատեսումներին` հնչեցնելով հիմնականում ջղաձիգ եւ իռացիոնալ մեկնաբանություններ արջի պատմության եւ Սերժ Սարգսյանի` ՀՀՇ-ին հանձնվել-չհանձնվելու վերաբերյալ: Մինչդեռ, ըստ Մկրտչյանի, հարկավոր էր լրջմիտ վերաբերվել ելույթին եւ դրանից համապատասխան հետեւություններ անել: Առավել հետաքրքրական են ելույթից հետո ՀՀ ներքաղաքական կյանքում արձանագրված զարգացումները: «Այսպես կոչված կոալիցիան, որը հակասահմանադրական միավորում է, հանկարծ սկսեց ճաքեր տալ, որի առաջին ցնցումը տեղի ունեցավ Երեւանի ավագանիում` ի դեմս ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության: Այդ հակամարտությունն ընթանում է տարբեր մակարդակներում` թե՛ մամուլում, թե՛ առանձին հայտարարությունների տեսքով: Այնուհետ տեղի ունեցավ նաեւ կառավարության կարեւոր դերակատարում ունեցող ներկայացուցիչների անդամագրումը ՀՀԿ-ին, ինչը 2010թ. բյուջեի հաստատման շեմին շատ լավ պաշտպանական տեխնոլոգիա էր, որպեսզի վարչապետին «այլոք» «ձեռք տալու» հնարավորություն չունենան: Քանի որ քննարկումներ էին գնում այն մասին, որ պետք է ԱԺ-ում Դաշնակցության, «Ժառանգության» եւ ՀՀԿ-ից պոկված բեկորների վրա միավորում ձեւավորվի, որը պետք է չհաստատի բյուջեն եւ այդ ճանապարհով անվստահություն հայտնելով կառավարությանը` Քոչարյանին բերի իշխանության: Եվ ըստ իս, այս ամենի դետոնատորը հանդիսացավ Առաջին նախագահի ելույթը»:
Բացի այդ, ըստ պրն Մկրտչյանի, արտաքին մի շարք խաղացողներ` Ագոյի խումբ, դեսպաններ եւ այլք, իրար ետեւից սկսեցին հանդիպել Տեր-Պետրոսյանին: Եվ եթե մինչ այդ նրա հետ հանդիպումների ժամանակ տեղի ունեցող քննարկման առանցքում առավելապես քաղբանտարկյալների, հայ-թուրքական, ԼՂ հարցերն էին, ապա ելույթից հետո կսեցին քննարկվել նաեւ կոռուպցիային եւ ժողովրդավարությանը վերաբերող հարցեր: «Նման համալիր քննարկումները արտաքին աշխարհի ներկայացուցիչների եւ Առաջին նախագահի միջեւ ես գնահատականն եմ համարում այն լրջագույն եւ շրջադարձային մոտեցումների, որոնք ամրագրված էին վերջինիս ելույթում: Սա վկայում է, որ արտաքին աշխարհը խիստ հետաքրքրված է Տեր-Պետրոսյանի մոտեցումներով, ինչը իշխանություններին լուրջ հետեւություններ անելու տեղիք պետք է տա», - ասաց ՍԴՀԿ ներկայացուցիչը:

среда, 9 декабря 2009 г.

Կհաջողվի՞ պառակտել ՍԴՀԿ-ն


Հունվարի 9-ին Երեւանում կայանալու է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի 7-րդ` հերթական համագումարը, որին կհրավիրվեն Սփյուռքի բոլոր հնչակյան կառույցների ղեկավարներն ու ՍԴՀԿ Կենտրոնական վարչության բոլոր անդամները։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Վերջինիս խոսքով, քանի որ մինչեւ համագումարի օրը շատ քիչ ժամանակ է մնացել, ուստի երեկ ՍԴՀԿ գրասենյակում հրավիրվել է վարչության նիստ, որի ընթացքում ձեւավորվել է համագումարի կազմկոմիտեն. կազմկոմիտեում ընդգրկվել են ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՍԴՀԿ Լոռու մարզի ատենապետ Ալեքսանդր Ալեքյանը, Հայաստանի վարիչ մարմնի անդամ Համբարձում Եղիազարյանը, Երեւանի մարզային կառույցի ատենապետ Հրաչ Աղաբեկյանը եւ ՍԴՀԿ շարքային անդամ Անահիտ Սարգսյանը։ Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, ՍԴՀԿ այս համագումարը շատ կարեւոր փորձություն է լինելու, քանի որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի մի քանի անդամներ` Վահան Շիրխանյանի գլխավորությամբ եւ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի աջակցությամբ, փորձում են պառակտել ՍԴՀԿ հայաստանյան կառույցը։ Հենց այդ պատճառով էլ, շատերը սպասում են ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարին, որտեղ էլ պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի այս զարգացումների արդյունքը։ Մեզ հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը չհերքեց, որ ՍԴՀԿ-ում խնդիրներ կան, սակայն պնդեց, որ իրենց կուսակցությունը շարունակում է լինել միասնական եւ միակամ։ «Չեմ ուզում մանրամասնել խնդիրները, խնդիրներ իրոք կան կուսակցության ներսում, բայց դրանք առանձին մարդկանց խնդիրներ են, որոնք, այսպես թե այնպես, չեն իրականանալու, եւ որոնք չեն կարողանալու էական ազդեցություն ունենալ համագումարի վրա»,- նշեց տիկին Սարգսյանը։ Վերջինիս խոսքով, ՍԴՀԿ հայաստանյան կառույցը շարունակում է մնալ «համահնչակյան ընտանիքի անդամ», երբեք այդ ընտանիքից դուրս գալու միտում չի ունեցել, սակայն, իրենք նախեւառաջ առաջնորդվում են Հայաստանում «Կուսակցությունների մասին» գործող օրենքով։ Նշենք, որ հենց այս օրենքի շնորհիվ է, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը կարողանում է գործել որպես ինքնուրույն մարմին, ինչով էլ տարբերվում է այլ պետություններում գործող ՍԴՀԿ կառույցներից։ Այդուհանդերձ, տիկին Սարգսյանը երեկ նշեց, թե համագումարին խնդիրներ չեն լինելու։ «Մենք շատ կազմակերպված կգնանք դեպի համագումար։ Մինչ այդ բոլոր մարզային կառույցներում կանցկացնենք կոնֆերանսներ, կընտրվեն պատգամավորներ, որոնք կներկայացնեն ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, եւ կարծում եմ` ամեն ինչ շատ լավ ընթացք կունենա։ Համագումարում կընտրվի նոր վարչություն, եւ կընտրվի ատենապետ»,- նշեց տիկին Սարգսյանը։

суббота, 5 декабря 2009 г.

Սեդրակ Աճեմյանը՝սառնարան նորոգողը,մաչոն և հայկական դառը խիարը

Snap_2010.11.21 18.27.17_005

Եվ այսպես, համահնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանը դարձյալ ասպատակում է իր աղվոր հայրենիքում: Վերջինս տեղ հասավ ու կուսակցության կենտրոնական վարչությունից հեռացրեց Գուրգեն Եղիազարյանին, իբր Եղիազարյանը խախտել է ներկուսակցական էթիկան, ծաղրել կուսակցական սրբությունները: Բնականաբար, հարց է առաջանում` ի±նչ ծաղրի մասին է խոսքը: Պարզվեց, որ հնչակյան ձեռնադրվելու ժամանակ Վարդան Խաչատրյանը երդվել է Ֆիրդուսու շուկայից գնված խաղալիք դաշույնի վրա, ու այս փաստն արձանագրած Գուրգեն Եղիազարյանին Սեդրակ Աճեմյանը որոշել է չներել: Եթե մտովի ետ դառնանք այն փաստին, որ 19-րդի դարավերջին հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր Սասունի և Զեյթունի զինված ապստամբությունները, իսկ 20-րդի դարասկզբին կազմակերպել է Կնյազ Գոլիցինի` այդ հայտնի հայատյացի սպանությունը` Հայկ Բժշկյանցի գլխավորությամբ, ապա ապշելու բան է, որ այսպիսի ավանդություն ունեցող կուսակցության որոշ անդամներ ընդունելության արարողությունը զավեշտի են վերածել ու Վարդան Խաչատրյանին երդվեցրել են խաղալիք դաշույնի վրա:

Մի առիթով ես գրել էի, որ սփյուռքից եկած մեր հայրենակիցները երկու տեսակի են` եղբայրներ և ախպարներ: Եղբայրները` Մոնթեի, Հացպանյան Սարգիսի, Ժիրայր Սեֆիլյանի տեսակներն են: Այս մարդիկ հայրենիք մտան շքամուտքից ու մինչ օրս պայքարում են` հանուն ազատ Հայաստանի, իսկ ախպարները` Սեդրակ Աճեմյանի տեսակներն են: Սրանք հետնամուտքից են ներս մտնում, Ճիշտ կլիներ ասել` սողոսկում: Եվ այսպես, որպես իսկական ախպար` ակնկալելով իշխանական պարգևներ, Սեդրակ Աճեմյանը երկակի խաղ սկսեց խաղալ: Առաջին ճակատում նա դավել սկսեց սերժական թևի հետ` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, երկրորդ ճակատը` քոչարյանական թևն է` հայտնի Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Երկակի այս խաղը նույնիսկ դավերի մեծ վարպետ, իշխանությունը գողացածների մոտ տարակուսանք առաջացրեց, ընդհուպ մինչև Տիգրան Սարգսյանը որոշ շրջանակներում բաց տեքստով հայտարարեց, թե` ես այս մարդուց բան չեմ հասկանում: Պատկերացնում եք` Ներսես Շնորհալու բարդ տաղերը անգիր իմացող Տիգրան Սարգսյանն անգամ Սեդրակ Աճեմյանին չկարողացավ հասկանալ: Արդյունքում, Սեդրակ Աճեմյանը վտանգեց քաղաքական բիզնեսը, վտանգի տակ է վերջինիս տնտեսական բիզնեսը: Սեդրակ Աճեմյանի հայաստանյան ունեցվածքի մասին այս պահին կլռեմ, բայց Հայաստանի Հնչակյան կուսակցության գրասենյակի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը չլռեց, իսկ համահնչակյան կենտրոնական վարչության փոխանդամ Արարատ Մկրտչյանը պարզապես հրաժարվեց իր կարգավիճակից` այդպիսով բողոք արտահայտելով Սեդրակ Աճեմյանի մեքենայությունների դեմ:

Լավ, ինչու± է Սեդրակ Աճեմյանը ժողովրդի կողքը կանգնելու փոխարեն հաճոյանում ՀՀ իշխանագողերին, և որտե±ղ է այս մարդու շարժիչ ուժը: Փորփրելով վերջինիս անցյալը` նախ արձանագրեցինք, որ Սեդրակ Աճեմյանը չի փայլում բարձր ինտելեկտով, նրա մտավոր ներուժը խիստ սահմանափակ է: Վերջինիս վրա, թերևս, խոր ազդեցություն է թողել կամ ինքն էլ զարմացել է, թե ինչպես երեկվա սառնարան վերանորոգող վարպետ Սեթոն, այսօր համահնչակյան կուսակցության ատենապետն է: Ու այս զարմանքը և վերջինիս ծուռտիկ դիրքորոշումն ուղիղ հարցերի վերաբերյալ հիշեցնում են ԱՄՆ-ում հայտնի` մարդու մի տեսակի մասին, որ մեքսիկացիք կոչում են մաչո: Ի±նչ է իրենից ներկայացնում մաչոն: Անկախ տարիքից` միշտ երիտասարդ երևացող, եռանդուն, նախաձեռնող, հաջողակ մարդ` կյանքի բոլոր բնագավառներում` հասարակ քաղաքականից սկսած` անկողնով վերջացրած: Մաչոյի կերպարը բնորոշ է պարզունակ, անկիրթ, կյանքից վայելքներ ակնկալող մարդկանց: Սեդրակ Աճեմյանը, փաստորեն, մարդկային այդ տեսակին է պատկանում: Սրա համար մաչոն կուռք է: Սեդրակ ախպարը դույզն-ինչ չի մտահոգվում բռնազավթված իշխանության համար, բանտերում ապօրինի պահվող մարդկանց համար: Մեկ խոսքով, սառնարան վերանորոգող նախկին վարպետը հասել է այնպիսի բարձունքների, ինչպես ժողովրդական ասացվածքն է դիպուկ բնութագրել` չտեսավ պատին կախ, տեսավ ճակատին կախ: Բայց հենց այստեղ են ասել, որ գերանդին քարին դեմ առավ: Պարզունակ իմացությունների տեր այս մարդը հայաստանյան քաղաքական դաշտը չէր պատկերացնում` քիչ է, հաշվի չէր առել նաև դիմացինների կրթական բարձր մակարդակը և պատրաստվածությունը: Ու բախվելով բարձր ինտելեկտի տեր մարդկանց մերժողական վերաբերմունքին` մազերը ներկած մեր մաչո Սեդրակը մնաց առանց մաչոյի մ-ի` դառնալով աչո Սեդրակ:

Եթե Սեդրակ Աճեմյանը կկարդա գիրս ու կշարունակի ասպատակել Հայաստանում, ապա հաջորդ անգամ կետ առ կետ կներկայացնենք Սեդրակ Աճեմյանի հայաստանյան ունեցվածքը, իսկ եթե դեռ մի պտղունց հայրենասիրություն ու էլի ինչ-որ մաքուր բան է մնացել, ապա Սեդրակ Աճեմյանը ներողություն կխնդրի սեփական կուսակիցներից և կաջակցի վերջիններիս Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման պայքարում:

Սուրեն Սարգսյան

Մի միջամտեք մեր խոհանոցին


Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի օր առաջ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի առաջարկով` ՍԴՀԿ ԿՎ 9 հոգանոց անդամները, ձայների 2/3-րդ համամասնությամբ, ԿՎ կազմից հեռացրել են հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին։

Սեդրակյանն այդ քայլին էր գնացել այն բանից հետո, երբ Եղիազարյանը մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին պատմել էր այն մասին, որ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երդվել էր ոչ թե ավանդական թրի, այլ` խաղալիք սիպուկո թրի վրա։ Եղիազարյանի այս արարքը Աճեմյանը որակել էր որպես «ՍԴՀԿ սրբության սրբոցը` երդման արարողությունը, ծիծաղի առարկա դարձնելու» փորձ։ Իր հերթին, Գուրգեն Եղիազարյանը երեկ մեր թերթին ասել էր, որ Աճեմյանը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ ինքն ընտրվել է Համահնչակյան համագումարի ժամանակ, իսկ համագումարի որոշումներն ուժի մեջ մնում են մինչեւ մյուս համագումար։

ՍԴՀԿ-ում սկիզբ առած խմորումների մասին երեկ զրուցեցինք նաեւ Սեդրակ Աճեմյանի հետ։

- Պարոն Աճեմյան, իրականում ինչո՞ւ եք ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունից հեռացրել Գուրգեն Եղիազարյանին։

- Դա իմ որոշումը չէր, դա Կենտրոնական վարչության որոշումն էր։

- Բայց Ձեր առաջարկով է, չէ՞, այդ որոշումը կայացվել։

- Ոչ։ Կենտրոնական վարչությունն է համապատասխան որոշում վերցրել։

- Իսկ Դուք անձամբ այդ որոշմանը կողմ չէի՞ք։

- Մեր ներքին խոհանոցին որեւէ մեկը իրավունք չունի միջամտելու։ Դա մեր ներքին խոհանոցն է։

- Պարոն Աճեմյան, բայց չէ՞ որ ԿՎ անդամներն ընտրվում են համագումարով, եւ միայն հաջորդ համագումարի ժամանակ ԿՎ կազմը կարող է փոխվել։

- Ոչ, այդպես չէ։ ԿՎ որեւէ անդամ կարող է հեռացվել ձայների 2/3-րդով։ Դա ԿՎ կանոնադրությամբ է, մենք, անշուշտ, կանոնադրություն ունենք։ Գուրգեն Եղիազարյանը չի իմանում կուսակցության օրենքների մասին, կամ գիտի, բայց չի ասում այդ մասին։ Իսկ ընդհանրապես, մեր երկիրը այսօր լուրջ խնդիրներ ունի, այսօր մենք թողել ենք այդ հարցերը եւ նստել ենք ներքին խոհանոցային հարցերի մասին ենք խոսում։ Մենք մեր որոշումները կայացնում ենք եւ առաջ ենք շարժվում, եւ եթե նկատել եք` մամուլով էլ հայտարարություններ չենք տարածում, որովհետեւ դա մեր կուսակցության ներքին խոհանոցն է։

- Պարոն Աճեմյան, այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դուրս գա Կոնգրեսից։

- Դրանք անտեղի լուրեր են։ Նախ, մենք ընդհանրապես ոչ միայն Հայաստանի մեջ ենք կողմնակից եղել Կոնգրեսին, այլ ամբողջ Հնչակյան կուսակցությունը պաշտպանել էր Կոնգրեսին։ Դրանք երեւակայական արտահայտություններ են եւ չգիտեմ` ինչու են տարածվում։

- Այսինքն, ուզում եք ասել, որ դուք ՍԴՀԿ հայաստանյան կառույցի եւ Կոնգրեսի համագործակցության դեմ ոչինչ չե՞ք անում։

- Այո։

- Այդ դեպքում ինչո՞ւ Համահնչակյան վերջին համագումարի ժամանակ դուք Կոնգրեսից դուրս գալու հարց բարձրացրեցիք։

- Այդ տեղեկությունները, չգիտեմ, թե որտեղից եք քաղել։ Մեր համագումարը փակ համագումար էր։ Ինչ վերաբերում է համագումարում հնչած հայտարարություններին, ապա մեր դռնփակ ժողովներուն ներս մենք շատ բաների մասին ակնարկած ենք, եւ դրանք կմնան մեր «խոհանոցային» քաղաքական աշխատանքը։

- Պարոն Աճեմյան, ասում են, որ դուք Վարդան Խաչատրյանի պարագայում խախտել եք հնչակյանների համար սրբություն համարվող երդման արարողությունը եւ Խաչատրյանից երդում եք ընդունել խաղալիք թրի վրա։

- Այդպիսի բան գոյություն չունի։ Դա ոչ քաղաքական արտահայտություններ են։ Խաչատրյանին մենք օծել ենք կուսակցական, եւ այսօր ԿՎ-ում պաշտոն կվարե։

- Պարոն Աճեմյան, լուրեր են շրջանառվում նաեւ, որ դուք փորձում եք այնպես անել, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չվերընտրվի։

- Չէ, դրանք անտեղի լուրեր են։ Նախ, մեր կուսակցական կարգով` շարքերը ընտրում են վարչությանը, հետո վարչությունը կընտրի իր ատենապետին։

ՀԳ. Երեկ Գուրգեն Եղիազարյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սեդրակ Աճեմյանի այն հայտարարության կապակցությամբ, թե ՍԴՀԿ ԿՎ-ն կանոնակարգ ունի, որով նախատեսվում է, որ ԿՎ անդամները ցանկացած պահի` ձայների 2/3-րդով կարող են հեռացնել ԿՎ անդամի։ Ի պատասխան Աճեմյանի այս հայտարարության, Եղիազարյանն արձագանքեց. «Սեդրակ Աճեմյանը երեւի այդ կանոնակարգը տարել է իրենց տանը պահել է, որպեսզի ոչ ոք չտեսնի։ ՍԴՀԿ-ում երբեք նման նախադեպ չի եղել, որ ԿՎ անդամները իրենց կազմից հեռացնեն որեւէ մեկին»։
http://www.armtimes.com/4993

пятница, 4 декабря 2009 г.

Ցավակցականներ

Հայ ազգային կոնգրեսը խորապես վշտացած է ՍԴՀԿ հայաստանյան վարչության անդամ, Արմավիրի մարզի Հնչակյան կուսակցության կառույցի ատենապետ, նվիրյալ հնչակյան Էդիկ Պետրոսյանի վաղաժամ մահվան առիթով։ Բարձր գնահատելով նրա քաղաքական գործունեությունը որպես Արմավիրի մարզում Հայ ազգային կոնգրեսի հնչակյան ներկայացուցիչ` մեր ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ՍԴՀԿ ողջ կառույցին։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՍԴՀԿ Հայաստանյան կենտրոնական վարչությունը ցավով գուժում է իրենց ընկերոջ` ԿՎ անդամ Էդիկ Պետրոսյանի վաղաժամ մահը եւ իր ցավակցություններն է հղում ընկերներին, հարազատներին եւ ողջ կուսակցությանը։ Ընկերներ, ՍԴՀԿ հայաստանյան կառույցը մեծ կորուստ ունեցավ։

ՍԴՀԿ Հայաստանյան կառույց

четверг, 19 ноября 2009 г.

Եղբայրները և ախպարները

Snap_2010.11.21 18.00.18_002

 

Արաբկիր թաղամասը, որտեղ ծնվել, մեծացել եմ նաև ես, հիմնադրել են սփյուռքահայերը, ավելի ստույգ` հայրենադարձները դրսի արաբկիրցիների օժանդակությամբ, այստեղ ստեղծել են մշակույթի օջախներ, հայտնի քիմմաքրման ֆաբրիկան. Արաբկիր համայնքը սփյուռքից ամենայն աջակցություն է ստացել: Տարօրինակ ձևով, սակայն, ժամանակի ընթացքում ներգաղթած մեր հայրենակիցների մեծ մասը կրկին վերադարձավ արտասահման, բայց պատճառների մասին չէ, որ ուզում եմ խոսել, ու նաև գնահատականից եմ ուզում զերծ մնալ, թե ում գնալն էր արդարացված, թե ով պարզապես լքեց հայրենիքը մի քանի փալաս-փուլուսի համար. սրանք այլ թեմաներ են: Այնուամենայնիվ, մեզ համար սփյուռքահայերը երկու տեսակ են լինում, հիրավի, եղբայրներ և, ցավոք, ախպարներ: Եղբայրները նրանք են, ովքեր, հատկապես 88-ից սկսած, դուռը բացեցին ու ներս մտան` մեզ հետ, մեր կողքին իրենց պատմական հայրենիքում պայքարելու համար: Միայն Մոնթեի ու Ժիրայր Սեֆիլյանի տեսակը բավական է, որ պատկերացում կազմենք իրական եղբայրների մասին: Այս տղերքը, առանց ավելորդ շատախոսության, նվիրական գործին լծվեցին. հայրենիքի ազատագրումը այս մարդկանց համար պատվի խնդիր էր, նույնիսկ եթե որոշ տեղացիների նախանձն էին շարժում, կամ իշխանություն կոչվածները հալածում էին և հալածում են նրանց: Հենց միայն Սարգիս Հացպանյանի, Վարդգես Գասպարիի օրինակները բավ են, բայց փաստ է նաև, որ այս մարդիկ չեն պատրաստվում խոնարհել պայքարի դրոշը: Նրանք, իրոք, արդար ու ազատ Հայաստան են երազում: Այսինքն, եղբայր են նրանք, ովքեր հայրենիք են մտնում շքամուտքից: Բայց այլ են ախպարները: Դրանք 1988 թվականից մեր գլխին լոլո կարդացողներն են` թե պետք չէ բարձրացնել Արցախի խնդիրը, պետք է համագործակցել սովետմիության հետ, սովորեցնում էին, թե ինչն է լավը, ինչը` վատը, ու համագործակցության կոչ անողները դաշնակ պարագլուխներն էին, և, իհարկե, ոչ միայն նրանք, մասնավորապես ՍԴՀԿ համաշխարհային կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանը, թվում է, թե պետք է, որ առաջինը ցանկանար, ելնելով իր ղեկավարած կուսակցության գաղափարախոսությունից, նախ և առաջ Հայաստանում հաստատել ժողովրդավարական կարգեր: Ամեն ինչ պետք է աներ ավազակապետության ռեժիմը կազմաքանդելու համար, ու միայն դրանից հետո, երբ ՀՀ-ում ստեղծվեին հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար, արդեն պետք է մասնակցեր արդար ու թափանցիկ ընտրություններին բոլոր մակարդակներով` կերտելով ժողվրդավարական հայրենիք: Դրանից հետո էր, որ Սեդրակ Աճեմյանը, որ նաև խոշոր ձեռնարկատեր է, արդար մրցութային պայմաններում կարող էր համապատասխան ներդրումներով օգնել թե° հայրենիքին և թե° զարգացնել իր բիզնեսը: Բայց, ցավոք, այդ արդար տարբերակը Սեդրակ Աճեմյանը չընտրեց: Գործարքի մեջ մտնելով գողապետական ռեժիմի հետ` ավազակապետերից ստացած արտոնությունների դիմաց Սեդրակ Աճեմյանը, բառիս իսկական իմաստով, փորձեց ծախել կուսակցության դիվիդենտները: Եվ ի հաշիվ դավանափոխ եղած ԱԺ պատգամավորի` Սեդրակ Աճեմյանը ոչ միայն ուզում էր լեգիտիմացնել անօրեն Ազգային ժողովը, այլև փոխել ՍԴՀԿ կշիռը` հայաստանյան այդ կառույցը պոկելով Հայ ազգային կոնգրեսից, դարձնել իշխանամետ ինչ-որ մի բան: Այս խաղում, իհարկե, ցավում եմ Վարդան Խաչատրյանի համար, որ ախպարի պես հետնամուտքից ներս մտավ, այնինչ, կարող էր եղբոր պես բացել շքամուտքի դուռը: Ինչպես ասում են` Աստված իր հետ: Թեմային չէի անդրադառնա, եթե ՍԴՀԿ համաշխարհային կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանը չշարունակեր ջուր պղտորել: Ուզում եմ հիշել մի պատմություն, երբ սփյուռքահայ մի գործարար, լրագրողիս տեսնելուն պես սկսեց լոլո կարդալ, որ հայրենիքն աղվոր է, և անանկ կսիրե, որ հոս գորգագործարան բացած է: ՙԵվ ինչքա±ն աշխատավարձ եք տալիս՚,- հարցրեցի սրան, ու վերջինս խրոխտ պատասխանեց` ամսական 50 դոլար: Ու երբ լսեց իմ հակադարձումը, թե` հարամ է քո կերած հացը, խիստ վիրավորվեց, կամ այդպես ձևացնելով, դուրս փախավ: Հազարներով վաճառած գորգի դիմաց այդ մեծ հայրենասերը իր հայրենակցուհիներին կոպեկներ էր տալիս այն դեպքում, երբ նմանատիպ ծանր աշխատանքը գորգագործ կնոջը բազմաթիվ ծանր հիվանդությունների առաջ է կանգնեցնում` ընդհուպ մինչև չբերություն: Սեդրակ Աճեմյանի ու իր նմանների տեսակը գինու կարասն ընկած մկան պես մի բան է, որ փչացնում են ամբողջ գինին: Աճեմյաններն` ուր, մոնթեներն` ուր ու մնացածներն` ուր: Ու քանի որ խոսեցինք այս թեմաներից, ուզում եմ ցավով մի քանի խոսք էլ մեծանուն հայերի մասին ասել:

Ի±նչ են մտածում ազնավուրները, գաֆեսչյանները, քրքորյանները, աղանբեկյաններն ու մյուսները, երբ կանգնում են հայոց ավազակապետերի կողքին` խորացնելով փոքրիկ բռնապետների իշխանությունը: Եթե հայրենիք ու Հայաստան բառերը այս մարդկանց համար, հիրավի, արժեք ունեն, ուրեմն պիտի գիտակցեն, որ օրվա իշխանությունները Հայաստանն առանց հայ ժողովրդի են պատկերացնում: Ու այլևս ինչու± են հայրենասիրական շարժեր անում մեծանուն հայերը: Եթե այս պարզ իրողությանը նրանք անտեղյակ են և, իրոք, չգիտեն, ուրեմն` վերջիններիս մեծությունը բանի պետք չէ£ Եթե կույր են, Հայաստանում լավ ակնաբույժներ կան, թող դիմեն, կօգնենք, ակնոց էլ կուղարկենք, եթե կարիք կա, սակայն ուղտին նստած` կուզեկուզ անելը, պարոնա°յք մեծանուն հայեր, ձեզ պատիվ չի բերում: Հետո չասեք, թե տեղյակ չէիք: Իսկ մտոք կույր լինելը ամենամեծ մեղքն է: Կամ լավն արեք կա°մ լավություն մի խաղացեք: Միևնույնն է, ձեր ուղարկած փողերից հայ ժողովուրդը շահ չունի:

Սուրեն Սարգսյան

Մեր բյուջեն` հիվանդապահության բյուջե Առողջապահության խոցելի նկարագիրը` հպանցիկ


Հարցազրույց   բժշկական  գիտությունների  դոկտոր  Արարատ Մկրտչյանի հետ

-Պրն Մկրտչյան, իմ առաջին հարցը առողջապահական համակարգի խնդիրներին  ուղղակիորեն չի առնչվում. այն  վերաբերում է  ՀՀ Սահմանադրությանը, որն արձանագրում է. ՙՀայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական,  սոցիալական, իրավական պետություն է՚…
-Եթե անդրադառնանք  ՙինքնիշխան՚ ձևակերպմանը, ապա սրա վերաբերյալ միշտ  էլ    կասկածներ եղել են`  առավել ևս  հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների համապատկերում: Թե ինքնիշխանության գաղափարը որքանով  արտացոլվեց մեր իշխանությունների` արտաքին քաղաքականությանը վերաբերող վերջին  գործողություններում, բավական վիճահարույց է: Ակներև էր, որ  ինքնիշխանը ոչ թե մենք, այլ  բոլոր  այն երկրներն էին, որոնք կանգնած էին հայ-թուրքական   արձանագրությունների ստորագրման ՙթիկունքում՚` ի դեմս իրենց ներկայացուցիչների: Ինքնիշխան լինելու մասին մեր պատկերացումները  սրանով  էլ կարող ենք ամփոփել: Իրավական պետության մասին խոսելն, ինձ թվում է, առավել քան  ավելորդ է`  մարտիմեկյան դատավարությունների խայտառակ  ընթացքից մինչև  մարդու իրավունքների  պաշտպանության համընդհանուր խնդիրները: Այսինքն` հարցականի տակ է սահմանադրական այս նորմն առհասարակ: Ինչ վերաբերում է ՙժողովրդավարական պետություն՚ ձևակերպմանը, ապա երկրում տեղի ունեցող  գործընթացները` սկսած  ընտրություններից, հանրահավաքներից և հասարակական կարծիքի ձևավորմանն  ուղղված մյուս  միջոցառումներից, որոնց  մասնակիցների նկատմամբ զանգվածային բռնություններ են իրականացվում, վերջացրած` ԶԼՄ-ներով, մասնավորապես` հեռուստատեսությունը իշխանական մենաշնորհ դարձնելը,  վկայում  են, որ երկրում ժողովրդավարությունն իսպառ բացակայում է: Հենց միայն  ժողովրդավարական ճանապարհով իշխանության հասնելու անհնարինությունն ապացույց է, որ մեր երկրում ժողովրդավարության    բոլոր ճանապարհները փակ են:  Սահմանադրության մեջ նաև ամրագրված է ՙսոցիալական պետություն՚ հասկացությունը: Սոցիալական տեսանկյունից քաղաքացին առավել քան պաշտպանված չէ: Այս խնդիրը մեր երկրում թողնված է իր իսկ քաղաքացու անպաշտպան ուսերին: Սոցիալական քաղաքականությունը, կարծես թե, ամրագրված է ցանկացած  օրենսդրական փաթեթում. զորօրինակ, այս տարվա բյուջեն ևս համարվեց սոցիալական: Ես չգիտեմ` այդ բյուջեով սոցիալական որ խավերն իրենց պաշտպանված զգացին:
-Բյուջեի  և հատկապես առողջապահության համակարգին  տրամադրվող հատկացումների մասին  կարելի է իմանալ Ձեր կարծիքը` որպես   առողջապահության նախկին նախարարի:   
-Մեր  առողջապահության համակարգի բյուջեն հիվանդապահության բյուջե է, այլ ոչ թե` առողջության պահպանման: Պարադոքս է` խոսում ենք առողջության պահպանման մասին, որը  բյուջեում գրեթե  արտահայտված չէ: Մինչդեռ առողջությունը պահպանելն ավելի դյուրին է և քիչ միջոցներ պահանջող, քան հիվանդին բուժելը: Իրատեսական  ծրագրեր են հարկավոր, մինչդեռ  կառավարության ներկայացրած  առողջապահության համակարգի զարգացման  ծրագիրն ինձ  հիշեցնում է հանրահայտ Օստապ Բենդերի Վասյուկի պատմությունը… Հիմա էլ Հայաստանը   որոշել են  դարձնել տարածաշրջանային առողջապահության կենտրոն… Նույնիսկ  շարքային քաղաքացին պարզորոշ հասկանում է, որ միայն  հիվանդ երևակայություն ունեցողը կարող է մտածել, թե Հայաստանը առաջիկայում կարող է դառնալ տարածաշրջանային առողջապահության կենտրոն: Մինչդեռ անցած շաբաթ կառավարության ծրագրից հանվեց շտապօգնության բարելավման և արդիականացման ծրագիրը: Այսինքն` հնարավորություններն այնքան սուղ են, որ այդ կարևորագույն ծրագիրը ևս դուրս մնաց  բյուջեից: Իսկ ինչի± հետևանք են այդ ամպագոռգոռ հայտարարությունները, եթե ոչ` իրար հաջորդող  ընտրություններում հանրությանը հաճոյանալու անզուսպ մարմաջի: Գործող իշխանության պոպուլիզմի շռայլ   օրինակ է մեր  երեք միլիարդանոց անիրականանալի բյուջեն: Ինչ վերաբերում է առողջապահության համակարգի  հատկացումներին, ապա այս տարի այն կազմում է շուրջ 65մլրդ դրամ, մինչդեռ    2010թ. նախատեսվում է զգալիորեն ավելի քիչ` 54մլրդ դրամի սահմաններում: Այսինքն` չի կարելի խոստանալ ամեն ինչ, բայց դրա տակ դնել եվրոպական երկու-երեք հիվանդանոցի տարեկան ծախսի գումար: Ֆինանսատնտեսական ճգնաժամից են խոսում` արդյոք չէր կարելի այդքան վարկային միջոցներից, որոնք Հայաստանը վերցրեց միջազգային կազմակերպություններից, գոնե մի փոքրիկ մասն ուղղել սոցիալական աջակցության ծրագրերին:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետություններին  առաջարկում է ՀՆԱ-ի առնվազն 5%-ի հատկացում առողջապահությանը:   Վերջին տարիներին այդ ցուցանիշը Հայաստանում կազմել է  մոտավորապես ՀՆԱ-ի 1,5%-ը:  Դա խիստ ցածր ցուցանիշ է:  Իսկ մեր ՙփառապանծ՚ կառավարությունը որդեգրել է, որ 2012թ. առողջապահությանը հատկացվելիք գումարները  պետք է  կազմեն ՀՆԱ-ի 2,2%-ը: Հավատացնում եմ, որ այս տեմպերով նշված ժամանակամիջոցում նույնիսկ այս ցուցանիշը չեն ապահովելու: 
-Ուրիշ ինչ  կարևորագույն  ծրագրեր են  կրճատվել  բյուջեով:
-Ընդհանուր առմամբ, առողջապահության համակարգի բյուջեն կրճատվել է մոտ 18%-ով: ԱՄՀ-ն կանխատեսել է, որ  2009-2010թթ սոցիալապես անապահով բնակիչների թիվը Հայաստանում կավելանա ևս 170 հազարով: Այսինքն` մեր առողջապահության բյուջեն կրճատվում է այն դեպքում, երբ ԱՄՀ ուսումնասիրություններն արձանագրում են սոցիալապես անապահով բնակիչների թվի էական աճ:  Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ սոցիալապես անապահով խավը 2-2,5 անգամ ավելի շատ է  դիմում   բուժօգնության համակարգին, քան ապահով խավը:  Մինչդեռ առողջապահության բյուջեի ՙսոցիալապես անապահով  և հատուկ խմբերում ընդգրկված  բուժօգնության  ծառայություններ՚ հոդվածով  նախատեսվում է  200 մլն դրամի նվազեցում` ի հեճուկս սոցիալապես անապահովների թվաքանակի ավելացման: Այսինքն` խեղված են առաջնահերթությունների ձևավորման սկզբունքները:   Էժանագին պոպուլիզմով զբաղվելու փոխարեն կառավարությունը պետք է իր մեջ ուժ գտնի` հանրությանը խոստովանելու, որ այս բյուջեով առողջապահության համակարգում հնարավոր է իրականացնել  մեկ-երկու ծրագիր միայն` շտապ  և  ամբուլատոր բուժօգնությունը, նաև հայտարարելու, որ  մնացած հիվանդանոցային ծառայությունները վճարովի են, որն իրականում այդպես էլ կա:
-Իսկ անվճար ծննդօգնությու±նը:
-Պետք է պարզապես ուսումնասիրել համաշխարհային փորձը:  Ծննդօգնության այս  սերտիֆիկատը միայն մեկ երկրում է գործում` Ռուսաստանում, բայց այնտեղ գործում է պարտադիր բժշկական ապահովագրություն, առողջապահությանը հատկացվում են լրջագույն ֆինանսական միջոցներ:  Այս ծրագիրը Հայաստանում ներդրվել է2008թ. կեսերին, իսկ 2009թ. գարնանը ՙԱզատություն՚ ռադիոկայանով  ՙկոալիցիոն՚ պատգամավորներից  մեկը հայտարարում է, որ    ծննդօգնության ծառայությունն անվճար դարձնելու   արդյունքում  ծնելիության ցուցանիշը  մեր երկրում բարձրացել է… Ստացվում է` նախորդ տարվա հունիսին, հենց հայտարարեցին, որ ծննդօգնությունն անվճար է, զույգերը վազեցին և սկսեցին երեխաստեղծ աշխատանքով զբաղվել: Եվ հաջորդ տարի գարնանը մենք տեսանք, որ բնակչության աճ է տեղի ունեցել: Սա զավեշտ է:  Առողջապահության նախարարը վերջերս  հայտարարեց, որ եկող տարվա բյուջեն հնարավորություն է տալիս մեկ  բնակչի հաշվով ծախսել տասնյոթ հազար դրամ: Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանն իր մեկ բնակչի առողջության վրա  ծախսում է $280-300, Միացյալ Նահանգները` $8000, իսկ ահա եվրոպական երկրները` $2500-3500:Այսինքն` հազիվ $45  ծախսում ենք մեկ բնակչի հաշվով և բացառապես անվճար ինչ-որ բաներ ենք խոստանում, այդ թվում` անվճար ծննդօգնություն:
-Այսինքն` ժողովրդինը ժողովրդին` մեծ խոստումների տեսքով, իսկ համակարգինը համակարգին`  չնչին բյուջեի տեսքով,  այստեղից էլ`  կոռուպցիոն ռիսկեր…
-Յուրաքանչյուր տարվա  բյուջեն հաստատվելիս որոշակի գումարների սահմաններում ծրագրեր են գրվում: Այդ ծրագրերը տարեցտարի ուռճացվում են, քանզի  ընտրությունից ընտրություն խոստումները մեծանում են, իսկ բյուջեն շատ փոքր է նախընտրական առատ խոստումները կյանքի կոչելու համար, և այդ բացը լրացնում է բնակչությունն իր գրպանից: Եթե կառավարությունը բյուջեով բազմաթիվ ծրագրեր է խոստանում` ի սկզբանե իմանալով, որ միջոցները չեն բավականցնելու, նա դրանով կոռուպցիայի ռիսկեր է ստեղծում:   
-Ի վերջո, տուժում է քաղաքացին, քանի որ բժիշկը, միևնույնն է, նրանից ՙպոկում՚  է իր հասանելիքը: 
-Այո°, քանի որ կոռուպցիոն ռիսկերը   պետությունն  է դնում  համակարգի առջև: Միջազգային Transparency International կազմակերպությունը  առողջապահության բնագավառում 2006թ. կատարել է   լրջագույն հետազոտություններ, ըստ որի`  բուժօգնության  վրա պետականորեն  կատարվող ծախսերի  և տրվող  խոստումների բացարձակ  անհամապատասխանությունն է պատճառը, որ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից համակարգը մշտապես գտնվում է երկրորդ-երրորդ տեղում:
-Այս իրավիճակից դուրս գալու առաջարկ ունե±ք:
-ժողովրդի հետ պետք է  անկեղծ լինել: Ես կառաջարկեի` առողջապահության համակարգի  բյուջեի ձևավորման սկզբունքը փոխել. պետությունը պետք է գտնի   այն մարդուն, որի բուժօգնությունը ինքը պետք է փոխհատուցի: Մինչդեռ մեր առողջապահության բյուջեի ձևավորման սկզբունքը դեռևս 96-ից ըստ սոցիալական խմբերի և  հիվանդության տեսակների է: Նման մոտեցում կա նաև Ռուսաստանում:  Կարծում եմ, առողջապահության բյուջեի ձևավորման հիմքում պետք է դրվեն ոչ թե հիվանդության տեսակները, այլ, բացառապես, սոցիալական  խմբերը, մեր դեպքում` ամենակարիքավորները: Այսինքն` բուժել է պետք ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին: Ներդնենք այդ բյուջեն  միայն  սոցիալապես  անապահով` շուրջ 500 հազար  մեր բնակիչների բուժօգնության համար, որոնց  10-15%-ն  է հիվանդանոցային բուժօգնության կարիք զգում:  Այսօր պետությունը 200 հազար հիվանդի ծախսեր է հոգում`  կիսատ-պռատ և անարդյունավետ: Մինչդեռ այս դեպքում կրկնակի և ավելի փոքր թվով, բայց իսկապես կարիքավոր   բնակիչներ կստանան լիարժեք բուժօգնություն:  Նաև կոռուպցիոն ռիսկերը կնվազեն:
-Կարծում եք` կառավարությունն այս մասին գլխի չի± ընկնում:   Իշխանություններն ՙաշխատում են՚ ողջ ազգաբնակչության` որպես պոտենցիալ ընտրազանգվածի վրա, իսկ Ձեր տարբերակում` Ձեր նշած 500 հազարի:
-Գուցե:
-Իսկ համակարգը բարելավելու  այլ ճանապարհներ կա±ն:
-Չկա աշխարհում մի պետություն, որտեղ բժշկությունն անվճար է: Եվ կան համակարգեր, որոնք վաղուց գործում են քաղաքակիրթ աշխարհում` մասնավորապես, պարտադիր բժշկական ապահովագրությունը: Դրա համար   պոպուլիզմ պետք չէ. դրա համար  սոցիալական արդարության հիմքեր է հարկավոր դնել, երբ աշխատողը վճարում է գործազուրկի համար, հարուստը` աղքատի և առողջը` հիվանդի:   Լիբերալ   պետություններն  այսօր առավել քան ներգրավված   են սոցիալական ապահովագրության խնդիրներում: Ընդ որում` նույն միտումներն են Կենտրոնական Եվրոպայի ու ԱՊՀ երկրներում:  Դրանցում  էլ, անշուշտ, լուծված չեն առողջապահական բոլոր խնդիրները, բայց նաև այնպիսի անելանելի  վիճակ չէ, ինչպիսին  Հայաստանում է: Պարտադիր բժշկական ապահովագրության հարյուրամյա փորձ կա, իսկ մենք ջայլամային քաղաքականություն ենք վարում:  Միաժամանակ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն պատմական իրողության վրա, որ պարտադիր բժշկական ապահովագրության ծագումնաբանությունը պայմանավորված է եղել  տնտեսական ու սոցիալական բարդագույն իրավիճակում բնակչության առողջության կարիքները առավելագույնս հոգալու արդյունավետ ու սոցիալապես պաշտպանիչ համակարգի ներդրմամբ:
-Իսկ գուցե  խորհրդային համակարգից   ստացած ժառանգության բե±ռն է ծանր, որը   ոչ մի կերպ չենք կարողանում մեր ուսերից թոթափել` անվճար բուժօգնության գաղափար, գերուռճացված համակարգ, որն այսօրվա իրողություններին  չի համապատասխանում:
-Մեր համակարգն իսկապես  ուռճացված է:  Կրկնակի ավելի հզորություններ ունենք` շենք-շինություններով ու սպասարկող աշխատակազմով: Այդ բեռը նստած է հարկատուի ուսերին: Առնվազն  կիսով չափ պետք է համակարգը ՙբեռնաթափել՚: Հայաստանը ստրատեգիական նշանակություն ուներ Խորհրդային Միության համար, և  հաշվարկված էր, որ եթե եվրոպական մասում, աստված մի արասցե, պատերազմական գործողություններ ծավալվեին, մեր բուժհաստատությունները  դառնալու էին   հոսպիտալներ, ինչպես  եղավ Հայրենական պատերազմի ժամանակ, ուստի  այսքան  առողջապահական հաստատություններն անգամ  քիչ էին համարվում: Մինչդեռ այս հսկա  շինությունների  պահպանման ծախսերն ահռելի գումարներ են կազմում: Գիտե±ք` պարադոքսը որն է` քաղաքացուն ասում են, որ նա    բժշկի   ընտրության  ազատ հնարավորություն ունի: Քաղաքացին էլ որտեղ ծանոթ ունի, այնտեղ  գրանցվում է:  Այս պոլիկլինիկայում հինգ հիվանդ է գրանցված, մյուսում` տասը, իսկ շենքը, որ նախատեսված  է մի քանի հարյուր հիվանդների սպասարկման համար, պահպանվում է: Արդյունավետ գործող համակարգ է հարկավոր, որպեսզի  պետության ներդրած յուրաքանչյուր դրամը  արդյունք տա:  Եթե համակարգն արդյունավետ չէ, ուզում եք` բյուջեն տասնապատկեք: Ոչինչ չի փոխվելու, եթե օպտիմալացման ծրագիր չիրականացվի:  Էլի կան երկրներ, որոնք նույն ժառանգությունն են ստացել խորհրդային երկրից, բայց անկախացել են և, իրատեսորեն գնահատելով  իրենց երկրի հնարավորությունները, արդիականացրել համակարգը:  Էստոնիայում մեկ գիշերվա մեջ քսանութ հիվանդանոց փակվել է, մինչդեռ մերձբալթյան առողջապահական համակարգն այսօր հասնում է եվրոպական երկրների մակարդակին: Մեզ մոտ բուժաշխատողը  մեկ հիվանդի բուժման համար ստանում է  նախատեսված գումարի չնչին տոկոսը միայն, մնացածը գնում է հսկայական հիմնարկի պահպանության ծախսերին`  ջեռուցման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիրներին, սպասարկող աշխատակազմին:
-Բնակչության թվաքանակ և բուժաշխատողներ հարաբերակցությու±նն ինչպիսին է մեզ մոտ:
-Երկու անգամ ավելին է, քան այսօր եվրոպական երկրներում ընդունված ցուցանիշն է: Եթե այլ երկրներում տասը հազար բնակչին տասներեք-տասնչորսից  մինչև քսան բժիշկ է հասնում, ապա մեզ մոտ այդ թիվը երեսունութ-քառասուն է: Եվ բավական չէ` բժիշկներ են պատրաստվում բժշկական համալսարանում, արդեն բազմաթիվ ոչ պետական բուհեր ևս  ներգրավված են վաղը աշխատանք չունեցող բժշկական կադրերի  պատրաստմանը:  Մինչդեռ անհրաժեշտ է կադրային ռեսուրսների մասնագիտական որակի բարձրացման առավել արդյունավետ ու ժամանակակից համակարգի ներդրում, կադրերի օպտիմալացում:
-Առանց այդ էլ գործազուրկների հսկայական բանակ ունենք, գուցե իշխանությունները  խուսափու±մ են դժգոհության ալիքից:
-Բայց կա± այլ ճանապարհ: Համակարգից դուրս մնացածներին կարելի է սոցիալական աջակցության ծրագրերում ներգրավել, վերջապես նրանց արժանավայել փոխհատուցել ու վերապրոֆիլավորել` ըստ հնարավորության ու անհրաժեշտության:
-Եվ, այնուամենայնիվ, ի±նչը մեզ ամենաշատը չի բավականացնում առողջապահությունն  ՙառողջացնելու՚ համար:
-Ցանկացած բնագավառում, այդ թվում` առողջապահության համակարգում,   առաջընթաց և զարգացումներ  կարող են լինել   երեք պայմանների առկայության դեպքում` ֆինանսական միջոցներ, մասնագիտական  ներուժ և, ամենակարևորը, քաղաքական կամք, որն ամենաշատը չի բավականացնում մեր իշխանություններին:

среда, 18 ноября 2009 г.

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՄԻ ԹԵՎԸ ՄՅՈՒՍԻՑ


Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ` երեկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանել է մեր մի քանի հարցերի։

- Տիկին Սարգսյան, կարո՞ղ եք ասել, թե ինչ էր նշանակում «Ժառանգությունից» հեռացված ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի ՍԴՀԿ մտնելը, նորից դուրս գալը, նորից մտնելը։ Հիմա հնարավո՞ր է, որ Խաչատրյանը նորից դուրս գա ՍԴՀԿ-ից։ Ի՞նչ է կատարվում ՍԴՀԿ-ում։

- Նախ, Վարդան Խաչատրյանը հիմա ՍԴՀԿ անդամ չէ, որ նորից դուրս գա։ Ինչ վերաբերում է նրա մուտքին, քանի որ մինչեւ Վարդան Խաչատրյանը նման նախադեպ չէր եղել, որ այլ կուսակցությունից մեկ ամիս առաջ հեռացված մեկը անդամագրվեր մեր կուսակցությանը, տեղի ունեցավ վրիպում, որի արդյունքում նա իբր թե անդամագրվեց ՍԴՀԿ-ին։ Սրանից հետո վարչության ամենահին անդամները, թերթից տեղեկանալով Վարդան Խաչատրյանի անդամության մասին եւ իմանալով նրա հեռացման նախապատմությունը, հիշեցրեցին Կանոնադրության` անդամության մասին կետի պահանջը եւ պահանջեցին Վարդան Խաչատրյանի անդամության դադարեցումը։ Վարչությունը կայացրեց այդ որոշումը, եւ Վարդան Խաչատրյանը հեռացվեց։ Որից հետո եղավ եւս մի հայտարարություն` ՍԴՀԿ մամուլի խոսնակի կողմից, որը մենք նույնպես հերքեցինք` տեղեկացնելով, որ Վարդան Խաչատրյանը ՍԴՀԿ անդամ չէ։ Հիմա կատարվեց 3-րդ փորձը, եւ Վարդան Խաչատրյանը եւ Վահան Շիրխանյանը հայտարարեցին, որ նա ՍԴՀԿ Քաղաքական դիվանի անդամ է, որը մեզ խիստ զարմացրեց. չլինելով Հնչակյան կուսակցության անդամ` ինչպե՞ս նա հայտնվեց ՍԴՀԿ Կենտրոնական վարչության Քաղաքական դիվանում։ Շատ հետաքրքիր մի վիճակ է. եթե Վարդան Խաչատրյանը հայաստանյան կառույցի անդամ չէ, ապա ո՞ր վիրտուալ երկրի Հնչակյան կուսակցության անդամ է, որի արդյունքում հայտնվել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության Քաղաքական դիվանում։ Եթե նույնիսկ Կենտրոնական վարչությունը նման որոշում կայացրել է, ապա դա անօրինական է, եւ նա չի կարող, չլինելով Հնչակյան կուսակցության անդամ, լինել Քաղաքական դիվանի անդամ։

- Մամուլում անընդհատ նշվում է, որ ՍԴՀԿ-ն փորձում են պառակտել, որ իշխանական պրոյեկտ կա, եւ փորձում են ՍԴՀԿ-ին եւս մաս դարձնել այդ պրոյեկտին։ Որքանո՞վ են հիմնավոր այդ խոսակցությունները։

- Շատ զարմանալի է, որ մի մարդ, որ քաղաքական դաշտում բավական մեծ ճանապարհ է անցել եւ ինչ-որ չափով նաեւ կշիռ ունի, անուն ունի, խոսքը Վարդան Խաչատրյանի մասին է, դուռը փակում ես, պատուհանից է մտնում, պատուհանը փակում ես, երդիկից է մտնում։ Այստեղ կարելի է մի հետեւություն անել, որ կամ նա նպատակային ինչ-որ ծրագիր է ուզում իրականացնել ՍԴՀԿ-ում, կամ էլ ուղղակի այդ մարդը ինքնասիրություն չունի, այլապես ի՞նչն է պատճառը, որ նա այդ համառությամբ փորձում է ներխուժել ՍԴՀԿ։ Այստեղ կարելի է մի հետեւություն անել, որ կա ծրագիր, որը նա փորձում է իրականացնել ՍԴՀԿ-ում, եւ այդ ծրագրին հավանաբար աջակցում է Վահան Շիրխանյանը, ով, եթե հիշում եք, օրեր առաջ հայտարարում էր, թե անկախ հայ-թուրքական հարաբերություններում ունեցած մեր տարաձայնությունների, մենք շարունակելու ենք մնալ ՀԱԿ-ում, քանի որ մենք համաձայնագիր ենք ստորագրել։ Եւ հանկարծ երեկ պ-ն Շիրխանյանը հայտարարում է, որ այլեւս այս ընդդիմությունը ունակ չէ վճռական քայլերի, որ ունակ չէ շարժման միջոցով արտահերթ ընտրությունների գնալու։ Այսինքն, ստացվում է, որ Վահան Շիրխանյանը, կուսակցության հետ միասին անդամագրված լինելով Կոնգրեսին, բացարձակ չի հավատում ՀԱԿ-ի հաղթանակին։ Այդ դեպքում ինչպե՞ս է նա իր ներկայությունը պատկերացնում Կոնգրեսում, որի հաղթանակին բոլորս հավատում ենք եւ մեկ վայրկյան անգամ չենք կասկածում, որ մեր համատեղ ուժերով հասնելու ենք երկրում իշխանափոխության եւ ունենալու ենք լեգիտիմ ընտրված իշխանություններ, որոնց իրական նպատակը հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը ծառայելն է լինելու։ Այդ դեպքում Վահան Շիրխանյանը ինչպե՞ս է տեսնում իր աշխատանքը ՀԱԿ-ում, որը նա չի էլ կատարում։ Եւ երեկ հայտարարում է, թե պետք է ձեւավորվի նոր ընդդիմադիր ուժ, որը կարող է այդ գործառույթը վերցնել իր վրա եւ ժողովրդին տանել դեպի արտահերթ ընտրություններ։ Այսինքն, ինքը ուղիղ ասում է, որ չի հավատում այս ուժին եւ գտնում է, որ պետք է ձեւավորվի նոր ուժ։ Ո՞րն է այդ ուժը, մեզ համար անհայտ է։ Բայց այստեղից հետեւություն ես անում` ինչու են Վահան Շիրխանյանը եւ Վարդան Խաչատրյանը նման համառությամբ փորձում ՍԴՀԿ-ում պրոցես տանել։

- Տիկին Սարգսյան, քանի որ հունվարի 9-ին տեղի է ունենալու ՍԴՀԿ համագումարը, եւ օրակարգում ղեկավար կազմի ընտրություններ են նախատեսվում, դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ղեկավար կազմի փոփոխություն տեղի ունենա, քանի որ մյուս թեւում կան այդ ձգտումները։

- Շիրխանյանը նորություն չի ասում, որ ղեկավար կազմի ընտրություն է լինելու. մեր բոլոր հերթական համագումարներում ընտրվում է նոր վարչություն, եւ վարչությունը ընտրում է նոր ատենապետ, եւ դա մեր կուսակցության կանոնադրության շրջանակներում է։ Իսկ ինչ վերաբերում է իմ վերընտրվելուն, անկեղծ ասած, ես կարծում եմ, որ մեր կուսակցությունը խիստ դեմոկրատական կուսակցություն է, եւ շարքերը կկատարեն իրենց ընտրությունը։ Ինչ վերաբերում է իմ կարծիքին` կվերընտրվեմ, թե ոչ, ապա ամեն դեպքում, կարծում եմ, որ կոնկրետ իմ նկատմամբ համակրանք կա։
http://www.armtimes.com/1490

суббота, 14 ноября 2009 г.

«Կոնգրեսի մյուս կուսակցությունների հետ պիտի շարունակենք մեր պայքարը մինչեւ վերջ»




«Ժամանակ»-ի զրուցակիցը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է:
-Տիկին Սարգսյան, Լ.Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ի ելույթի` հայ-թուրքական արձանագրությունների, մասնավորապես` հայդատականությանն ու պահանջատիրությանը վերաբող շեշտադրումները կարո՞ղ են պատճառ դառնալ, որպեսզի ՍԴՀԿ-ն վերանայի իր հարաբերությունները Հայ Ազգային Կոնգրեսի հետ:
- Տեր-Պետրոսյանի տեսակետը` կապված Հայ դատի հետ, երբեւիցե գաղտնիք չի եղել: Եվ մեր կուսակցությունն էլ նրա տեսակետին վաղուց ծանոթ է: Մենք Կոնգրեսին միացել ենք երկու նպատակով` երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը եւ ամենակարեւորը` ձեւավորել օրինական իշխանություն: Եվ այդ շրջանակում մենք Կոնգրեսի մյուս կուսակցությունների հետ մեկտեղ պիտի շարունակենք մեր պայքարը մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է ելույթից հետո մեր կուսակցության տեսակետի փոփոխմանը` շարունակել համագործակցությունը Կոնգրեսի հետ, թե ոչ, ապա, եթե հիշում եք, մոտ մեկուկես ամիս առաջ տեղի ունեցավ համահնչակյան 19-րդ համագումարը, որտեղ այդ հարցը նույնիսկ քննարկման առարկա չէր: Որովհետեւ բոլորս հասկանում էինք, թե մենք հանուն ինչի ենք միացել Կոնգրեսին եւ ինչի ենք պայքարում: Ուստի, կարծում եմ, որ Կոնգրեսի հետ մեր համագործակցության հարցի շուրջ այսուհետ եւս որեւէ խնդիր չի առաջանա: Իհարկե, ելույթի հայդատական մասով մենք համամիտ չենք Տեր-Պետրոսյանի հետ, որովհետեւ նա այդ ելույթում նախ հանդես է գալիս որպես ՀՀ առաջին նախագահ, ով երկրի զարգացումը տեսնում է բաց սահմաններում եւ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մեջ: Դա իր տեսլականն է երկրի ապագայի ուղղությամբ: Եվ ես դա նունիսկ չեմ ուզում քննարկել: Մենք` որպես կուսակցություն, միանշանակ շարունակելու ենք առաջնորդվել մեր 19-րդ համագումարում ընդունված բանաձեւերով, մասնավորապես` մեզ համար երբեւիցե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը ընդունելի չի կարող լինել, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եկեք հիշենք, որ ՍԴՀԿ-ն, մինչեւ ՀՀ կառույցի ձեւավորումը, աշխատել, գործել է Սփյուռքում, եւ նրանք ուղիղ ժառանգներն են Ցեղասպանության: Եվ այդ խնդիրը մեր կուսակցության օրակարգում է եղել տասնամյակներ շարունակ, եւ մենք հետեւողականորեն այդ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանք ենք տանելու: Մենք երբեւիցե չենք հրաժարվելու մեր կոնկրետ տեսակետներից, մեր մոտեցումներից այդ խնդրի վերաբերյալ եւ պայքարելու ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Իհարկե, Սերժ Սարգսյանը բավական լուրջ խնդիրներ ստեղծեց այդ առումով եւ ամեն ինչ արեց, որպեսզի ուրանա Ցեղասպանությունը: Այն, որ արձանագրություններում արդեն իսկ կասկածի տակ է առնված Ցեղասպանության խնդիրը` միանշանակ է, սակայն մեր կուսակցությունը հետեւողականորեն առաջ է քաշելու Ցեղասպանության ճանաչման հարցը: Իսկ այն, որ այդ հարցի կապակցությամբ ՍԴՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի միջեւ չկա փոխհամաձայնություն, չեմ կարծում, որ դա խնդիր է, ինչի պատճառով մենք պետք է դադարեցնենք մեր համագործակցությունը Կոնգրեսի հետ:
- Այսինքն` Կոնգրեսի կազմում լինելը չի կաշկանդում ձեզ հետամուտ լինել այն քաղաքական գծին, որը ՍԴՀԿ-ն որդեգրել է տարիներ շարունակ:
- Միանշանակ: Կոնգրեսը երբեւէ չի փորձել իր տեսակետը պարտադրել իր անդամ կուսակցություններին եւ բնականաբար` նաեւ մեզ: Մենք ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հայտարարությունից հետո` հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ մի քանի անգամ առանձին հայտարարություններով ենք հանդես եկել: Դա բնական է, մենք առանձին կուսակցություն ենք, եւ մենք մեր դեմքը միշտ պահելու ենք: Եթե ճնշումների թեկուզ եւ շատ փոքր փորձ լիներ մեր նկատմամբ, ՍԴՀԿ-ն չէր շարունակի իր համագործակցությունը այդ քաղաքական միավորի կազմում:
- Իսկ ՍԴՀԿ ներսում վերջերս տեղի ունեցած զարգացումները որքանո՞վ ազդեցին կուսակցության միասնականության, միակուռ լինելու վրա:
- Մեր կուսակցությունն առողջ դեմոկրատական կառույց է, ամեն մեկն իրավունք ունի իր կարծիքն արտահայտել, բայց դա ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ մեր կուսակցության միասնականության վրա: Մենք համահնչակյան ընտանիքի անդամ ենք եւ շարունակելու ենք մեր ակտիվ համագործակցությունը: Առաջիկայում կլինի ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարը, որի ընթացքում կընդունվեն, կորդեգրվեն համահնչակյան 19-րդ համագումարի բանաձեւերը: Կընտրվի նաեւ նոր վարչություն, որը կընտրի նաեւ ՍԴՀԿ նոր ատենապետ:

вторник, 3 ноября 2009 г.

ՆՈՐ ԲԱԼԵՏԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

mhtml_file___

Երեկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում անսպասելիորեն հայտնվեց Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը: Ընդ որում, իրադարձությունները այստեղ գլխապտույտ արագությամբ էին զարգանում: Բայց ամեն ինչի մասին սկզբից:

g_image.php Օրերս «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը անդամագրվեց ՍԴՀԿ-ին: Այդ մասին հայտարարվեց, իսկ մի շարք լրատվամիջոցներում էլ տեղեկություն տարածվեց, թե Վարդան Խաչատրյանը իշխանությունների կողմից է գործուղվել, որպեսզի այդ կուսակցությունը պառակտի կամ իշխանությունների կողմը քաշի եւ այլն:

Այն, որ իշխանությունները իսկապես փորձում են սփյուռքյան երեք կուսակցությունները լիովին իրենց ազդեցության տակ վերցնել, դա վաղուց հայտնի է: Արդեն ստեղծվել է «կոոպերատիվ ռամկավարների» կուսակցությունը, դաշնակների հարցը վաղուց լուծված է, մնում էր տեղի ՍԴՀԿ կառույցը, որը, ինչպես գիտենք, ընդդիմության դաշտում է գտնվում եւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է հանդիսանում:

Այնպես որ, սպասելի է, որ իշխանությունները փորձելու են պառակտել նաեւ Հնչակյան կուսակցությունը: Իհարկե, Վարդան Խաչատրյանի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անելն առայժմ վաղ է, քանզի նրա մասին լուրերը ոչ մի կերպ հիմնավորված չեն, բայց երեկ ամեն ինչ նրա անվան շուրջ էր պտտվում:

Նախ, երեկ հայտնի դարձավ, որ դեռեւս հոկտեմբերի 31-ին Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը արտահերթ նիստ է արել, որտեղ քննարկվել է Վարդան Խաչատրյանի հարցը: Վարչությունը` հիմք ընդունելով ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետը (Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել` այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց), ձայների մեծամասնությամբ դադարեցրել է Վ. Խաչատրյանի 7 օրյա անդամակցությունը ՍԴՀԿ-ին: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր նաեւ, որ նա կարող է դիմում ներկայացնել մեկ տարի անց, որը կքննարկվի վարչության կողմից:

101832_1215662_n Եվ ահա երեկ ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ Վարդան Խաչատրյանի հարցը կուսակցության կենտրոնական վարչության օրակարգում է, եւ մոտ օրերս կհայտարարվի նրա հեռացման վերաբերյալ որոշման բեկանման մասին: Ավելին, Ն. Գալստյանը հայտարարել է նաեւ, որ Վարդան Խաչատրյանը զբաղվելու է ոչ միայն հայաստանյան կառույցի, այլեւ համահնչակյան կուսակցության որոշակի առաքելությամբ:

Այս հայտարարությանն անմիջապես հետեւում է ՍԴՀԿ ԿՎ երեք անդամների` Ալբերտ Գաբրիելյանի, Ալեքսանդր Ալեքյանի եւ Էդիկ Պետրոսյանի համատեղ հայտարարությունը, թե «ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել էլեկտրոնային կայքերում: Նա մասնավորապես հայտարարել է, որ Վարդան Խաչատրյանը դեռեւս ՍԴՀԿ անդամ է: Ն. Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանդրադառնա վարչության նիստում: Ինչ վերաբերում է Վ. Խաչատրյանին, ապա որպես ՍԴՀԿ վարչության անդամներ հայտարարում ենք` Վ. Խաչատրյանը 2009 թ. հոկտեմբերի 31-ից այլեւս ՍԴՀԿ անդամ չի եւ ոչ ոք իրավասու չէ` համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի եւ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծրագիր - կանոնագրի, բեկանել ԿՎ-ի որոշումը: Վ. Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանդրադառնա 1 տարի անց»: Ահա սա` ի պատասխան Նարեկ Գալստյանի հայտարարության:

Այս հայտարարությանը հետեւել է Նարեկ Գալստյանի պատասխանը, որը նա փոխանցել է «7օր»-ին. «Ես Հնչակյան կուսակցության անդամ եմ եւ կատարում եմ Հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի հրահանգները»: Իսկ հետո շատ ավելի հետաքրքիր պատասխան է տվել. «Եթե Հնչակյան կուսակցության ղեկավար մարմիններն ինձ հրահանգեն դառնալ բալետմեյստեր, ապա ես կդառնամ բալետմեյստեր», վստահեցրել է ՍԴՀԿ մամլո խոսնակը` հրաժարվելով այլ մեկնաբանություններից: Իմիջիայլոց, նմանատիպ պատասխանը թերեւս յուրահատուկ է ավանդական կուսակցությունների համար: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը` արձագանքելով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ղեկավար, նույնպես դաշնակցական Գեղամ Մանուկյանի վարքագծին, երբ վերջինս համառորեն չէր ցանկանում վերցնել դաշնակների թափուր մնացած պատգամավորական մանդատը, այսինքն, չէր ցանկանում պատգամավոր դառնալ, հայտարարեց, թե եթե Գեղամ Մանուկյանին հրահանգեն լողի չեմպիոն դառնալ, պիտի դառնա: Ինչպես տեսնում եք, ՀՅԴ-ի ու ՍԴՀԿ-ի ոչ այնքան հեռատես քաղաքականության պատճառով հայ ազգը զրկվում է լողի չեմպիոններից եւ բալետմեյստերներից: Ափսոս:

Ի դեպ, Հայ Ազգային Կոնգրեսը առայժմ զերծ է մնացել ՍԴՀԿ-ի շուրջ այս պատմությանը որեւէ կերպ արձագանքելուց: Փոխարենը անմիջապես արձագանքել է «Գերագույն խորհուրդ- պատգամավորական ակումբ» ՀԿ-ն: Վերջինս ՍԴՀԿ գործունեության մասին երեկ տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «Եթե ճիշտ է տեղեկատվությունն այն մասին, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը միջամտել է ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության գործունեությանն, իսկ վերջինս էլ ենթարկվել է դրան, ապա դա կնշանակի, որ ՍԴՀԿ Կանոնադրությունը եւ գործունեությունը հակասում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին:

Դա էլ, իր հերթին, կնշանակի, որ ՍԴՀԿ գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված դրույթներին, այսինքն` համաձայն հիշյալ օրենքի 30-րդ եւ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածների պահանջների, Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել կամ արգելել ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության գործունեությունը»:

Այնպես որ, հնչակների շուրջ տիրող իրավիճակը մեզ խոստանում է նոր զարգացումներ, եւ սա պետք է դիտարկել իշխանությունների կողմից նոր` «ընդդիմադիր բեւեռ» ստեղծելու պրոյեկտի ենթատեքստում:

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

http://www.chi.am/news/091103/09110312.htm

ՍԴՀԿ-Ն ԷԼ ՉԸՆԴՈՒՆԵՑ

g_image.php

Վարդան Խաչատրյանին կրկին հեռացրել են

Անցած հանգստյան օրերը, պարզվում է, բավականին անհանգիստ են եղել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության եւ նրա նորաթուխ անդամ, «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանի համար: Բանն այն է, որ հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը, կայացած արտահերթ նիստում դադարեցվել է Վարդան Խաչատրյանի 7-օրյա անդամակցությունը կուսակցությանը: Այդ առիթով կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետի՝ Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել՝ այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց»: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ներկուսակցական այս ինտրիգի պատճառի արմատները հասնում են մինչեւ Հայ ազգային կոնգրես: Ընդամենը 1,5 տարի առաջ կուսակցությանն անդամագրված եւ արդեն ՍԴՀԿ ԿՎ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՍԴՀԿ ԿՎ որոշ անդամների հետ հակված է փոխել Հայաստանյան ՍԴՀԿ-ի, այսպես ասած, հունը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն հավատարմորեն շարունակում է մնալ ՀԱԿ-ի կողքին, ինչը շատերին արդեն չի բավարարում: Վարդան Խաչատրյանին ներգրավելով կուսակցական աշխատանքում՝ աստիճանաբար պետք է փորձ արվեր կուսակցության ներկայիս ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին փոխարինել Վարդան Խաչատրյանով: Իսկ դրան, հավանաբար,  կհաջորդեր ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից դուրս գալը: Նկատենք, որ ՍԴՀԿ ԿՎ-ն միանշանակ չի ընկալել կուսակցության հայաստանյան կառույցի անդամակցությունը ՀԱԿ-ին, եւ այս ընթացքում էլի փորձեր են եղել հակակոնգրեսական կեցվածք դրսեւորելու: Նույնիսկ վերջերս տեղի ունեցած համահնչակյան համագումարից առաջ համառորեն լուրեր էին շրջանառվում, որ ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից դուրս գալու հարցն էլ պիտի դրվի քննարկման: Վահան Շիրխանյանը երեկ հրաժարվեց խոսել թեմայի շուրջ՝ միայն անդրադառնալով Վարդան Խաչատրյանին հեռացնելու փաստին, ասաց. «Համբերենք, մինչեւ կուսակցությունն ինքն իր ներքին խնդիրը կլուծի եւ վերջնական հայտարարությամբ հանդես կգա։ Այսօր-վաղը կենտրոնական վարչության հայտարարությունը կլինի՝ ամեն ինչ պարզ կդառնա»: Վարդան Խաչատրյանի հետ խոսել երեկ չհաջողվեց: Վերջինիս հեռախոսն անջատված էր ողջ օրվա ընթացքում:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ կուսակցության կանոնադրության այդ կետը չէ՞ր գործում, երբ Վարդան Խաչատրյանին ընդունում էիք կուսակցության շարքերը, պատասխանեց. «Կուսակցությունում նման նախադեպ չէր եղել, երբ նորերս այլ կուսակցությունից հեռացված մարդը փորձեր անդամագրվել ՍԴՀԿ-ին, հավանաբար, բացթողումն այդտեղ եղավ: Բարեբախտաբար, կուսակցության «հնաբնակները» շատ ավելի զգոն գտնվեցին եւ պահանջեցին, որ հավատարիմ մնանք կանոնադրության տառին: Բայց Վարդան Խաչատրյանն ինքը լավ ուսումնասիրել էր կուսակցության կանոնադրությունը, ուստի պիտի որ լավ իմանար, որ ՍԴՀԿ-ին անդամակցելու հարցով չի կարող դիմել: Երբ անդամագրվում էր, իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են կուսակցությանն անդամագրվելու հարցին պատասխանեց՝ ոչ, ասաց, որ լավ ծանոթ է կուսակցության կանոնադրությանը»: «Առավոտի» հարց-ենթադրությունը՝ Վարդան Խաչատրյանի անդամակցության հարցում ՍԴՀԿ-ի կամ Վարդան Խաչատրյանի նկատմամբ ճնշումնե՞ր են եղել, տիկին Սարգսյանն անպատասխան թողեց: Իսկ 7 օր առաջ որտե՞ղ էին կուսակցության «հնաբնակ»-օրինապաշտները՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ Վարդան Խաչատրյանի անդամակցության գործընթացը շատ հապճեպ է եղել. «Դա մեր մի շարք ընկերների ցանկությունն էր, չեմ ուզում կոնկրետացնել, թե՝ ում, վարչությունն էլ ընդառաջ է գնացել՝ թյուրիմացաբար բացթողում անելով. հիմա որոշել ենք շտկել: Այստեղ անձի խնդիր չկա: Մեկ տարի հետո, ընդունված կարգի համաձայն, պարոն Խաչատրյանը թող դիմի՝ ՍԴՀԿ-ին անդամակցելու համար՝ կքննարկենք»: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ՍԴՀԿ ԿՎ-ն վերականգնել է Վարդան Խաչատրյանի անդամակցությունը կուսակցությանը, տիկին Սարգսյանն ասաց. «Չհավատաք ոչ մի այլ հայտարարության, բացի հայաստանյան վարչության հայտարարություններից: Ըստ կանոնադրության, նման որոշումներ իրավասու է կայացնել միայն ՍԴՀԿ հայաստանյան վարիչ մարմինը: Իսկ մենք իրավունք չունենք վտանգելու Հայաստանում ՍԴՀԿ-ի գործունեությունը»:
Արդյոք այս պատմությունն ածանցյա՞լ է վերջերս տեղի ունեցած ՌԱԿ, ՀՅԴ եւ ՍԴՀԿ առաջին դեմքերի՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել էր նաեւ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Տիկին Սարգսյանն ասաց, որ Աճեմյանը պարտավոր չէր այդ հանդիպման մասին իրենց հաշվետվություն տալ, մանավանդ, որ այն վերաբերել էր երեք կուսակցությունների սփյուռքյան գործունեությանը՝ համահայկական հարցերի վերաբերյալ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պատգամավորն ընդհատակ է անցել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ով բոլորովին վերջերս էր հեռացվել «Ժառանգություն» կուսակցության վարչությունից եւ մոտ տասն օր առաջ անդամագրվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը, շաբաթ օրը ՍԴՀԿ վարչության արտահերթ նիստում հեռացվել է կուսակցությունից։

Հիշեցնենք, որ դեռ անցյալ շաբաթ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Վարդան Խաչատրյանը իշխանությունների կողմից հատուկ է ներդրվել ՍԴՀԿ-ում` այնտեղ պառակտումներ առաջացնելու համար։ Իսկ նպատակը, ըստ մամուլի հրապարակումների` ավանդական սույն կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսից անջատելն ու ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորման` իշխանական ծրագրի մեջ ներքաշելն էր։ Ինքը` Վարդան Խաչատրյանը, դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում, ըստ էության, հերքել էր դա։ «Հիմա, որ ձեզ ասեն` ես գնացել եմ Ալֆա Կենտավրայից խառը կանաչի բերեմ Երկիր, կհավատա՞ք»,- ասել էր պատգամավորը։ Շաբաթ օրը, սակայն, ՍԴՀԿ վարչությունը, հաշվի առնելով կուսակցության կանոնադրությունը, համաձայն որի` «Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել` այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց», ձայների մեծամասնությամբ դադարեցրել է Վարդան Խաչատրյանի մեկշաբաթյա անդամությունը ՍԴՀԿ-ին։ Վարդան Խաչատրյանը «Ժառանգությունից», հիշեցնենք, հեռացվել էր այս տարվա սեպտեմբերի 9-ին։ Ու հիմա, ըստ ՍԴՀԿ վարչության, Խաչատրյանը ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում կարող է ներկայացնել միայն մեկ տարի անց։ ՍԴՀԿ վարչության հայտարարությունից անմիջապես հետո, սակայն, ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը հայտարարեց, թե Վարդան Խաչատրյանի անդամության դադարեցման հարցը մտել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության օրակարգ, ու մոտ օրերս կհայտարարվի Խաչատրյանի հեռացման վերաբերյալ որոշման բեկանման մասին։ Ավելին, Նարեկ Գալստյանը հայտարարում է, թե Խաչատրյանը զբաղվելու է ոչ միայն ՍԴՀԿ հայաստանյան կառույցի, այլ նաեւ համահնչակյան կուսակցության որոշակի առաքելությամբ։ ՍԴՀԿ վարչության անդամ Էդիկ Պողոսյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե Նարեկ Գալստյանը իրավունք չուներ նման հայտարարություն անել, եւ որ Գալստյանի հարցը կքննարկվի ՍԴՀԿ վարչության հաջորդ նիստում։ «Կենտրոնական վարչությունը չի կարող բեկանել ՍԴՀԿ վարչության որոշումը»,- ասաց Էդիկ Պողոսյանը։ Բանն այն է, որ ՍԴՀԿ կանոնադրության մեջ հստակ նշված է, որ ՍԴՀԿ Հայաստանի կառույցը անկախ մարմին է եւ իրավասու է անկախ որոշումներ ընդունել։ Ավելին, ավելի ուշ ՍԴՀԿ վարչությունը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մենք` ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներ Ալբերտ Գաբրիելյանս, Ալեքսանդր Ալեքյանս եւ Էդիկ Պողոսյանս, հայտարարում ենք, որ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել էլեկտրոնային կայքերում։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանը դեռեւս ՍԴՀԿ անդամ է։ Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանդրադառնա վարչության նիստում։ Ինչ վերաբերում է Վարդան Խաչատրյանին, ապա որպես ՍԴՀԿ վարչության անդամներ` հայտարարում ենք` Վարդան Խաչատրյանը 2009 թվականի հոկտեմբերի 31-ից այլեւս ՍԴՀԿ անդամ չէ, եւ ոչ ոք իրավասու չէ, համաձայն ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագրի, բեկանել Կենտրոնական վարչության որոշումը։ Վարդան Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանդրադառնա մեկ տարի անց»։ Վարդան Խաչատրյանի հետ երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց զրուցել։ Նա օրվա սկզբում չէր պատասխանում հեռախոսազանգերին, իսկ հետո անհասանելի դարձավ։ Երեկ մեր այն հարցին, թե ի վերջո` ինչ է կատարվում ՍԴՀԿ-ում, կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի կատարվում, ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, սովորական շարքային քննարկումներ են»։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված Վարդան Խաչատրյանի ՍԴՀԿ մտնելը, իսկ այնուհետեւ նրա անդամությունը դադարեցնելը, Գալստյանը պատասխանեց. «Տեղի է ունեցել կանոնադրության ոչ միտումնավոր թյուրըմբռնում, եւ այդ թյուրըմբռնումը վերացվել է։ Հիմա խնդիրը տեղափոխվել է Կենտրոնական վարչություն։ Ես այլ բան չեմ կարող ասել»։ Ինչ վերաբերում է այն բանին, որ համահայկական կառույցը չի կարող բեկանել ՍԴՀԿ հայաստանյան վարչության որոշումը, Նարեկ Գալստյանն ասաց, թե իրավական խնդիրներն ինքը չի կարող մեկնաբանել եւ այս պահին որեւէ այլ հարցի պատասխանելու իրավասություն չունի։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ ՍԴՀԿ-ում լուրջ խմորումներ են տեղի ունենում։ Ավելին, ավանդական այս կուսակցության հայաստանյան կառույցում, ըստ խիստ հավաստի տեղեկությունների, կոնկրետ մարդիկ ուղղորդվում են իշխանությունների կողմից եւ խաղում են նրանց խաղը։ Իհարկե, երեկ մեզ հետ զրույցում Նարեկ Գալստյանը հայտարարեց, թե` «ՍԴՀԿ-ում ոչ մի խմորում չկա, ոչ մի պառակտում այս կուսակցությունում հնարավոր չէ, եւ բոլոր խնդիրներն էլ իրենց ժամանակին լուծվող խնդիրներ են, չնայած ոչ մի արտառոց խնդիր էլ չկա», բայց փաստը մնում է այն, որ ՍԴՀԿ մի խումբ անդամներ արդեն տեւական ժամանակ է` չեն այցելում կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ փորձում են կուսակցության քաղաքականությունն այլ հունով տանել։
http://www.armtimes.com/675

понедельник, 2 ноября 2009 г.

ՍԴՀԿ ՄՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻ


ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության Հայտարարությունը
Վերջին օրերին մամուլում լույս են տեսնում հրապարակումներ, որոնք հիմնված են անճշտությունների և ենթադրությունների վրա, չեն համապատասխանում իրականությանը և միտված են տարակուսանք առաջացնելու ժողովրդի մեջ:

Այս առումով ` հայտարարում ենք

1. ՍԴՀԿ 123 ամյա կուսակցություն է, որ իր ամբողջ պատմության ընթացքում գործել է և այսօր էլ կշարունակի գործել ինքնուրույն: Որպես այդպիսին, մենք հանդիպումներ և խորհրդակցություններ կունենանք ոչ միայն մեզ դաշնակից կուսակցությունների, կազմակերպությունների և անհատների, այլ նաև նրանց, ում հետ մենք ունենք հստակ տարակարծություններ` առանց զիջելու մեր սկզբունքներին:

2. Հավատարիմ լինելով իր գաղափարախոսությանը` ՍԴՀԿ-ն միշտ եղել է սկզբունքային իր դիրքորոշումների մեջ:

3. ՍԴՀԿ-ն առաջնորդվում է միայն հավաքական ղեկավարության հիմունքներով և իր քաղաքական գիծը  ճշտում է համագումարներով:

4. Վերջերս կայացած ՍԴՀԿ-ի  19-րդ Համագումարը հաստատեց Կուսակցության հայաստանակենտրոն  հանգամանքը ու հստակեցրեց, որ ՍԴՀԿ-ն պիտի շարունակի գործել ընդդիմադիր դաշտում, իր համախոհների հետ միասին, մինչև այն պահը, երբ երկրում ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները և չեն հաստատվել օրինականությունը, ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը:

Հետևաբար, Հայաստանի և Սփյուռքի մեր ժողովրդին հայտարարում ենք , որ ՍԴՀԿ-ի քաղաքական ուղղությունը պայմանավորված չէ ահատներով, և մենք կշարունակենք  հավատարիմ մնալ Համագումարի որոշումներին:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչություն
Ք. Երևան
2 Նոյեմբեր, 2009