Հարցազրույց ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարեց, թե ՍԴՀԿ-ում կատարված այս պառակտման հեղինակներն իշխանություններն են` պատվիրատուն Սերժ Սարգսյանն է, որն իր ծրագիրն իրականացրել է Տիգրան Սարգսյանի միջոցով: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են իշխանությունները սեւեռվել հենց ՍԴՀԿ-ի վրա` փորձելով պառակտել այս կուսակցությունը:
Իշխանությունները դեռ ապրիլի 22-ին դավադիր համաձայնության եկան` ճանապարհային քարտեզի շուրջ, եւ այդ ամենը շարունակվում է առ այսօր: Եվ իշխանություններին օդի ու ջրի նման այսօր հարկավոր է ավանդական կուսակցությունների միջամտությունն այդ խնդրին: Եվ հիմա նրանք խնդիր ունեն ավանդական կուսակցություններին հավաքել մեկ դրոշի տակ: Ամենայն հավանականությամբ մենք առաջիկայում կտեղեկանանք նոր` 3+1 ձեւաչափի մասին, որին մաս կկազմեն ՀՅԴ-ն, Ռամկավար-ազատականները, ՍԴՀԿ-ից պոկված այդ բեկորիկը եւ նրանց կմիանա Ժառանգությունը: Նրանք այս քայլին գնացին հենց այդ նպատակով` քաջ իմանալով, որ ՍԴՀԿ-ն դուրս չի գա Հայ Ազգային Կոնգրեսի կազմից ու չի մասնակցի խամաճիկների խեղկատակությանը:
Դուք կանխատեսել էիք, որ ՍԴՀԿ-ից անջատված մարդիկ ատենապետ կընտրեն Վարդան Խաչատրյանին, մինչդեռ ՍԴՀԿ-ից պոկված թեւի ատենապետ դարձավ ուրիշը:
Ես չէի ասի, որ իմ կանխատեսումը չի իրականացել: Նախ եւ առաջ նշեմ, որ կեղծ համագումարում նոր հռչակված ատենապետը` Գեւորգ Պերկուպերկյանը տեղապահի ֆունկցիաներ է կատարում: Սեդրակ Աճեմյանը դրանով արեց ձիու քայլ. փաստորեն տեղ ազատվեց Նարեկ Գալստյանին Տխրունու ատենապետ հռչակելու համար, եւ երկրորդ` մի ամիս չանցած քաղաքական դաշտից դուրս կմղվի եւ կարխիվացվի այսօրվա ատենապետը, որին կփոխարինի Վարդան Խաչատրյանը:
Այսինքն` ձեր կարծիքով, սա կարճաժամկետ ծրագիր է՞ր:
Այո: Բոլորին է հայտնի, որ ՍԴՀԿ հայաստանյան վարիչ մարմինը Վարդան Խաչատրյանին դուրս է շպրտել կուսակցությունից, հիմա նրանք փորձում են որոշ ժամանակ Խաչատրյանին ներկայացնել հնչակյան, եւ այնուհետեւ նոր կօծեն ատենապետ:
ՍԴՀԿ-ից առանձնացած թեւը պնդում է, որ այս ՍԴՀԿ այս վարչությունն ապօրինի է, եւ որ Լյուդմիլա Սարգսյանն էլ չի հանդիսանում ՍԴՀԿ վարչության անդամ, հետեւաբար, ատենապետի պաշտոնը նա ապօրինի է զբաղեցնում:
Նրանք հերթական հիմարությունն են ասել` առանց հասկանալու: Ուրեմն տեղեկացնեմ, որ կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է: Իսկ ՍԴՀԿ 18-րդ եւ 19-րդ համագումարում հանդես է եկել իրենց ասած “ապօրինի” ատենապետը: Եվ եթե նման հայտարարություններ են անում, ապա ծիծաղելի վիճակում են դնում կուսակցության բարձրագույն մարմնին` համագումարին. ինչպե՞ս կարող էր ինքնակոչ մարդը գալ եւ օրինական համագումարում ելույթ ունենալ, ինչպե՞ս կարող էր 18-րդ եւ 19-րդ համագումարների ժամանակ չփաստվեր, որ Լյուդմիլա Սարգսյանն ապօրինի ատենապետ է: Ավելին, այս տարվա սեպտեմբերին անցկացված ՍԴՀԿ 19-րդ համագումարը Հայաստանի գործող կառույցի աշխատանքները գնահատել է գերազանց: Այդ ի՞նչ պատահեց երկու ամսվա ընթացքում, որ հիմա նման բաներ են ասում: Հենց այստեղից էլ կարելի է հասկանալ, որ այս ամենն ուղղակի ծախված մարդկանց հայտարարություններ են:
Իսկ համագումարի օրերին որեւէ լարվածություն չկա՞ր ՍԴՀԿ-ի ներսում:
Սեդրակ Աճեմյանը նպատակ ուներ, որ այդ համագումարը կբանաձեւի, որ ՍԴՀԿ-ն դուրս է գալիս Հայ Ազգային Կոնգրեսի կազմից: Սակայն նրան չհաջողվեց դա անել, քանի որ մենք ելույթներ ունեցանք, ընկերներին բացատրեցինք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եվ քանի որ համագումարի միջոցով Սեդրակ Աճեմյանին չհաջողվեց իր ծրագիրն առաջ տանել, որոշեց քանդել Հայաստանյան կառույցը` չհասկանալով, որ ինքը ձեռք է բարձրացրել ոչ թե ՍԴՀԿ Հայաստանյան կառույցի, այլ` համահնչակյան ընտանիքի վրա: Սեդրակ Աճեմյանը գործարքի էր գնացել իշխանությունների հետ` խոստանալով ՍԴՀԿ-ին դուրս բերել Կոնգրեսի կազմից: Երբ նրա փորձերը չհաջողվեցին, Աճեմյանը գնաց այս խայտառակ ճանապարհով:
ՍԴՀԿ կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որ իրենք սատարում են արտակարգ համագումարի որոշումը:
Մարդկանց Սեդրակ Աճեմյանը թյուրիմացության մեջ է գցել, եւ նրանք առանց խորամուխ լինելու փաստերի մեջ, պարզապես հավատացել են Սեդրակ Աճեմյանին ու նման հայտարարություն ընդունել, որ ճանաչում են այս “արտակարգ” կոչված հիմարությունը: Նրանք չեն խորացել խնդրի մեջ: Վաղը, մյուս օրը, ավելի քան վստահ եղեք, Սեդրակ Աճեմյանը չի լինի ատենապետ, կլինի արտակարգ համագումար, եւ հնչակյաններով կհավաքվենք համահնչակյան հին ընտանիքում, եւ այս անգամ կհավաքվենք առանց այդ խամաճիկների: Այդ օրը սարերի հետեւում չէ: Մեր համահնչակյան ընկերները վերջ ի վերջո կհասկանան, թե ինչ եղավ: Ուղղակի ժամանակ է հարկավոր:
Դուք ասացիք, որ Սեդրակ Աճեմյանը ցանկանում էր, որպեսզի ՍԴՀԿ-ն դուրս գա Կոնգրեսի կազմից, մինչդեռ երեկ այդ թեւը հայտարարեց, որ շարունակելու է համագործակցությունը Կոնգրեսի հետ:
Պատվիրատուին, տվյալ դեպքում` Տիգրան Սարգսյանին հարկավոր է, որ այս ինքնահռչակ միավորը եւս լինի ընդդիմադիր, սակայն իրենց կողմից կառավարվող: Իրենց հարկավոր է Կոնգրեսում ունենալ ական, դրա համար էլ այսօր այդ ինքնահռչակ միավորը հայտարարում է Կոնգրեսի հետ աշխատելու իր պատրաստակամության մասին: Եթե նրանք չլինեն ընդդիմադիր, ապա նրանց նկատմամբ կկորչի հետաքրքրությունը: Դրա համար էլ ուզում են ական ունենալ` ընդդիմության ներսում: Մի հատ ական ունեին` ի դեմս մարքսիստի, դրան պայթեցրին, հիմա նոր ական է հարկավոր նրանց:
Ի՞նչ զարգացումներ եք սպասում այս փուլում:
ՍԴՀԿ-ն գրանցված կառույց է, եւ գործում է ՀՀ-ում գործող օրենքների համաձայն: Մնացածը, թե ով ինչ կասի, խեղկատակություն է: Այստեղ միայն մեկ հանգամանք կա. մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունները կարող են ցանկացած անօրինականություն օրինականացնել: Բայց մեզ համար դա էլ վտանգ չէ, քանի որ մենք մինչեւ վերջ կհասցնենք իշխանափոխությունը` անկախ ամեն ինչից:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.