четверг, 24 декабря 2009 г.

ՍԴՀԿ վետերաններից մնացել են երեքը


ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ փոստով նամակ է ստացել նորերս ՍԴՀԿ արտակարգ համագումարում ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպերկյանից, որում նա պահանջում է կուսակցության կնիքը:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ փոստով նամակ է ստացել նորերս ՍԴՀԿ արտակարգ համագումարում ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպերկյանից, որում նա պահանջում է կուսակցության կնիքը: "Նույն նամակն էր, նույն տառասխալներով: Անգամ բլանկի վրա չէր գրած, որովհետեւ Պերկուպերկյանը չէր կարող բլանկ ունենալ, քանի որ ապօրինի "ընտրված" ատենապետ է: Կարծում եմ, որ այդ նամակը վերջերս ինձ առձեռն բերած նույնաբովանդակ նամակի պատճենն է, որն ուղղակի ուղարկել են փոստով, այլապես ուշադիր կլինեին եւ գոնե տառասխալները կուղղեին",- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց տիկին Սարգսյանը: Նա նշեց նաեւ, որ նամակում Պերկուպերկյանը ներկայացել է որպես ՍԴՀԿ ատենապետ ու իրեն դիմել որպես ՍԴՀԿ նախկին ատենապետի: Քանի որ ՍԴՀԿ արտակարգ համագումարից հետո Պերկուպերկյանի ու նրա համախոհների տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված էր, որ Լյուդմիլա Սարգսյանը չեզոքացրել է բազմաթիվ կուսակցական ընկերների եւ ամբողջ կառույցներ, տիկին Սարգսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ կառույցներ է չեզոքացրել ու քանի ընկերների: "Կառույցները ինքնաչեզոքացվել են այն իմաստով, որ եթե չեն գործում՝ լուծարվում են: Պերկուպերկյանի նշած համագումարում վետերանների միությունն իրականում չի մասնակցել այն պարզ պատճառով, որ այդ միության անդամները, ցավոք սրտի, տարեց մարդիկ էին, ու շատերն ավետել են երկար ապրել",- տեղեկացրեց տիկին Սարգսյանն ու հավելեց, որ փորձել են կապվել այդ միության անդամների հետ ու հայտնաբերել, որ նրանցից ողջ է միայն 3-ը: "Տարեց, 85-ն անց մարդիկ են, որոնք մեզ ասացին, որ վատառողջ են ու չեն կարողանալու մասնակցել հունվարի 9-ին կայանալիք մեր համագումարին, որովհետեւ տնից ընդհանրապես դուրս չեն գալիս",- տեղեկացրեց տիկին Սարգսյանը: Պարզաբանենք, որ ՍԴՀԿ վետերանների միությունը կազմված է եղել ոչ թե Հնչակյան կուսակցության հիմնադիրներից, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներից: Ինչ վերաբերում է Պերկուպերկյանի պատվավոր ատենապետությանն ու արտակարգ համագումարին, ապա տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ համագումարին մասնակցել են 2 պատգամավոր Ղափանի կառույցից եւ մեկը՝ "Սարգիս Տխրունի" երիտթեւից: "Դե հիմա պատկերացրեք, թե ում են բերել այդ համագումարին ներկայություն ապահովելու եւ պատրանք ստեղծելու նպատակով",- նշեց տիկին Սարգսյանը: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, ՍԴՀԿ Արմավիրի կառույցը նույնպես չի մասնակցել բուտաֆորիկ համագումարին այն պարզ պատճառով, որ այդ կառույցի ղեկավարն ունի բիզնես եւ կուսակցությունից դուրս է եկել, որ բիզնեսը չտուժի: Ի դեպ, երեկ ՍԴՀԿ քաղխորհրդի անդամ Արարատ Մկրտչյանը տարածել է հաղորդագրություն, որում նշված է, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել է ՀԱԿ-ի 17.12.09-ին տարածած հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. "Հայ ազգային կոնգրեսը ցավով արձանագրում է, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում առաջացել են կուսակցության միասնականությունը վտանգող խնդիրներ: Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը եւ կուսակցության կանոնադրությանը հակասող որեւէ զարգացում: Հույս ենք հայտնում, որ հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը եւ կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների եւ կանոնադրական պահանջների շրջանակում":
Իսկ մինչ այդ լուծումը Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ շարունակելու է պաշտոնապես իր գործընկեր ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Ըստ ՀԱԿ-ի հաղորդագրության, Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարությամբ ՍԴՀԿ-ն  կշարունակի հանդիսանալ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, իսկ Կոնգրեսի կուսակցությունների քաղաքական խորհրդում կուսակցությունը կներկայացնի Արարատ Մկրտչյանը:

http://www.hraparak.am/hodvac.php?h_id=4147

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.