четверг, 17 декабря 2009 г.

«Վահան Շիրխանյանը ծախված է իշխանություններին»



«Միանշանակ դատի եմ տալու Գեւորգ Պերկուպերկյանին: Ես փաստացի ատենապետն եմ գրանցված, կնիքով, փաստաթղթերով: Այն, ինչ նրանք արեցին` ծիծաղելի է: Նրանք գոյություն չունեն իրավական հարթության մեջ: Նրանք արտահերթ համագումար հրավիրելու իրավունք չունեին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը: Նա հայտարարեց, որ իրեն որեւէ մեկը չի հրավիրել Ծաղկաձոր. «Նրանք սուտ են ասում, թե ինձ հրավիրել են: Նրանց ասածների 90 տոկոսը սուտ է, իսկ 10 տոկոսն էլ կարող եք իբրեւ ինֆորմացիա ընդունել»:
Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ 20 օր հետո` հունվարի 9-ին տեղի է ունենալու ՍԴՀԿ հերթական համագումարը. «Մեր համագումարն անպայման տեղի է ունենալ: Եթե նրանք ինձ անվստահություն էին հայտնում, նրանք պետք է վարչության նիստում ներկայացնեին իմ նկատմամբ անվստահությունը: Նույն Գեւորգ Պերկուպերկյանը մեկ շաբաթ առաջ ներկա էր վարչության նիստին»: Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ տեղի ունեցածի կազմակերպիչը Վահան Շիրխանյանն է.
«Դրանում ոչ մի խոսք: Շուրջ մեկ տարի Վահան Շիրխանյանը կուսակցությունը խառնում էր եւ ամեն գնով տանում էր պառակտման: Մենք երկար լռում էինք` կուսակցության տրամադրությունները դուրս չհանելու համար, սակայն եկավ մի պահ, երբ արդեն հնարավոր չէր լռել: Այդ մարդը ուղիղ իշխանություններին ծախված մարդ է եւ նրանց հրահանգ է կատարում: Նրանք հրահանգ ունեն կուսակցությունը հանել Կոնգրեսից: Ցավն այն է, որ այդ ամենի մեջ Վահան Շիրխանյանը ներքաշել է երիտասարդներին`Սեդրակ Աճեմյանի համաձայնությամբ: Վահան Շիրխանյանն իրեն որքան էլ ընդդիմադիր ներկայացնի, կուսակցության ներսում նա միշտ էլ այլ բան է խոսել»:
Լյուդմիլա Սարգսյանը հատկապես ափսոսում է կուսակցության մամլո խոսնակ Նարեկ Գալստյանի համար. «Այնտեղ միակ մտածող մարդը Նարեկ Գալստյանն է, որի համար շատ ափսոսում եմ: Ինձ վարկաբեկելով` Նարեկը մեկ նպատակ ունի` գոհացնել Սեդրակ Աճեմյանին»:
Լյուդմիլա Սարգսյանը շարունակում է պնդել, որ այն ՍԴՀԿ կառույցները, որոնք մասնակցել են ծաղկաձորյան համագումարին, գոյություն չունեն. «Այդ կառույցները գոյություն չունեն: Նույն Վետերանների միությունն արդեն 3-4 տարի է գոյություն չունի: Այդ մարդիկ մահացել են: Միայն 80 անց Սուրեն Մարգարյանն է ողջ, որի շատ հարգում եմ եւ գնահատում եմ նրա ուղին, սակայն նրա առողջական վիճակը նրան թույլ չի տալիս գործել, նա արդեն չի հասկանում, թե ինչ փաստաթղթի տակ է ստորագրում»:
http://a1plus.am/am/politics/2009/12/17/lyudmila-sargsyan

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.