четверг, 17 декабря 2009 г.

Հայ ազգային կոնգրեսը տարածել է այս հայտարարությունը:


«Հայ ազգային կոնգրեսը ցավով արձանագրում է, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում առաջացել են կուսակցության միասնականությունը վտանգող խնդիրներ: Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը և կուսակցության կանոնադրությանը հակասող որևէ զարգացում:
Հույս ենք հայտնում, որ հնարավոր է սկիզբ տալ մի այնպիսի գործընթացի, որի շնորհիվ կվերականգնվի կուսակցության համախմբվածությունը և կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների և կանոնադրական պահանջների շրջանակում: Իսկ մինչ այդպիսի լուծումը Հայ ազգային կոնգրեսը շարունակելու է որպես իր գործընկեր պաշտոնապես ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Վերջինս կշարունակի հանդիսանալ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, իսկ Կոնգրեսի կուսակցությունների քաղաքական խորհրդում ՍԴՀԿ-ն կշարունակի ներկայացնել Արարատ Մկրտչյանը»,-ասված է հայտարարության մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.