ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանի, «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանի եւ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի` ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետում տեղի ունեցած խորհրդավոր հանդիպման մասին «Ժամանակ»-ը տեղեկացրել է նախորդիվ:
Թեեւ եռյակի հանդիպումը պետք է փակ-գաղտնի պայմաններում կազմակերպվեր, ինչպես որ տեղի ունեցավ ՍԴՀԿ «արտակարգ համագումարը», սակայն պարոնայք չկարողացան խույս տալ ուշադիր աչքից. նրանց, ինչպես հայտնի է, բռնացրել էին «ՉԻ»-ի եւ «ՀԺ»-ի մեր կոլեգաները:
Վարդան Խաչատրյան-Լեւոն Սարգսյան հանդիպումների ու շփումների մեջ որեւէ սենսացիա փնտրելն անիմաստ կլիներ, քանի որ այդ երկուսն էլ դասավանդում են նույն ֆակուլտետում (Լ.Սարգսյանը ԵՊՀ հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչն է), եւ բնականաբար, աշխատանքային շփումներն, անկախ կուսակցական պատկանելությունից եւ դավանանքից, անխուսափելի են: Բայց թե ի՞նչը կարող էր աստվածաբանական ֆակուլտետի դուռը բերել Խաչատրյանին համահնչակյան կառույցի ղեկավար Աճեմյանի հետ` երեկ մեզ հետ զրույցում բացահայտեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Պարզվեց` դա ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանի որակավորած «չարիքն» է` ՍԴՀԿ կնիքը, առանց որի, բնականաբար, ՍԴՀԿ նոր թեւը չի կարող գրանցվել արդարադատության նախարարությունում եւ չի կարող գործել որպես օրինական գործող քաղաքական ուժ: «Մենք հասարակությանը վաղուց ենք տեղեկացրել, որ այս գործընթացը` ՍԴՀԿ որոշ ներկայացուցիչների` իշխանությունների հետ համագործակցությունը մոտ մեկ տարի առաջ է սկսվել: Եվ այժմ ինքնահռչակ հնչակյաններն իրենց կեղծ համագումարով ուզում են գալ ու վերցնել Հնչակյան կուսակցությունը եւ այսպիսով իրենց ծառայությունը մատուցել մի մարդու, որին կարելի է գնացած համարել: Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է»: Եվ հենց նրա եղբայր Լեւոն Սարգսյանն էլ, ըստ Եղիազարյանի, պետք է օգնի ՍԴՀԿ նոր թեւին` այդ ծառայությունները մատուցելու հարցում: «Աստվածաբանական ֆակուլտետում հրավիրված «նիստի» ընթացքում խոսակցությունը միանշանակ գնացել է ապագա դատավարության շուրջ: Գնացել են համաձայնեցնելու, թե ե՞րբ դատարանը վարույթ կընդունի իրենց հայցն` ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ի, ե՞րբ կիրականացվի դատական պրոցեսը եւ ե՞րբ հնարավոր կլինի խլել այդ` անչափ կարեւոր բանը` կնիքը: Մի խոսքով, այն ֆարսը, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Ծաղկաձորում` արտակարգ համագումար անվան տակ, Լեւոն Սարգսյանի միջնորդությամբ դատական կարգով պետք է օրինականացվի: Դրանից հետո էլ նոր համագումար կհրավիրվի ու ատենապետ Պերկուպերկյանին կփոխարինի նախկին սոցիալիստ, աթեիստ, ապա` կապիտալիստ, ապա նորից սոցիալիստ դարձած Վարդան Խաչատրյանը», -բացահայտեց Եղիազարյանը: Ապա եւ անդրադառնալով հանդիպման փաստը ամեն կերպ հերքել փորձած Լ.Սարգսյանի վարքին` ասաց. «Եթե իսկապես հանդիպում չի եղել Աճեմյանի, Խաչատրյանի եւ Սարգսյանի միջեւ, ապա ինչո՞ւ էր Լեւոն Սարգսյանը խնդրում, աղաչում «ՀԺ»-ի թղթակցին հեռանալ համալսարանի շենքից: Թող բաց աներ դուռն ու ասեր` նայե՛ք, որտե՞ղ են Խաչատրյանն ու Աճեմյանը: Նա փակել է իր կաբինետի դուռը, իբրեւ թե տուն է գնում, որպեսզի կոծկի իր սենյակում գտնվող հյուրերին: Հետո, նորից վերադարձել է ու տեսնելով, որ լրագրողները դեռեւս սպասում են, անվտանգության աշխատակիցների միջոցով ուժով դուրս է արել նրանց, որպեսզի հնարավոր չլինի ֆիքսել այդ երեքին իրար հետ»: Պրն Եղիազարյանն այս համատեքստում անդրադառնալով իշխանությանը ռեվերանսներ անող իր կուսակիցների վարքագծին` նկատեց. «ՍԴՀԿ 19-րդ բանաձեւից միայն մեկ բան էր մնացել, որ չէր ոտնահարվել այդ ինքնահռչակների կողմից` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը: Սա էլ ոտնահարվեց, քանի որ Աճեմյանի գլխավորած հնչակյանները համագործակցում են այդ արձանագրությունները ստորագրած մարդու հետ, մարդ, որն ինչպես ասացի, արդեն իսկ գնացած պաշտոնյա է դեռ այն ժամանակվանից, երբ ի հայտ եկավ «ճանապարհային քարտեզ» կոչվածը»:

Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ նյու-ՍԴՀԿ-ն, իշխանությունների հովանավորությամբ ստանալով համապատասխան իրավական կարգավիճակ, վերանայելու է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր արմատական դիրքորոշումն ու այլեւս պաշտպանելու է այդ հարցում իշխանական գիծը, Եղիազարյանը պատասխանեց. «Իշխանություններին անհրաժեշտ է այս խորը քաղաքական ճգնաժամից դուրս գալ: Եղանակներից մեկն էլ ընդդիմությունը քայքայելն է, ՀԱԿ-ից ՍԴՀԿ-ին հանելն է, բայց նրան պահելով ընդդիմություն անվան տակ, որի հիմքի վրա հետագայում կստեղծվի 3+1 ֆորմատ` երեք ավանդական կուսակցություններ` գումարած «Ժառանգություն»: Այդ ընդդիմությունն էլ հետագայում հանդես կգա գրպանային ընդդիմության կարգավիճակով ու ծափ կտա բոլոր այն նախաձեռնություններին, որոնցով հանդես կգա գործող վարչակարգը: Պրն Եղիազարյանն, այնուհետ դիմեց ՍԴՀԿ Սփյուռքի կառույցների իր ընկերներին` ասելով. «Սեդրակ Աճեմյանով համահնչակյան կառույցը երկար ճանապարհ անցնել չի կարող: Նա մի մարդ է, ով եկավ ու իր անձնական շահից դրդված` ջարդուփշուր արեց այն ամենը, ինչին ՍԴՀԿ հայաստանյան կառույցը հասել էր այս ողջ տարիների ընթացքում: Եվ դա շարունակական բնույթ է ունենալու հնչակյան մյուս` 22 կառույցներում եւս: Մոտ ապագայում մենք դրան ականատես կլինենք»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.