понедельник, 14 февраля 2011 г.

Գագիկ Ծառուկյանը դիմադրում է, բայց երկար չի տևի դա

2730

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը անդրադառնալով ԲՀԿ համագումարին` նշեց, որ անորոշությունը, որը կա այսօր ստեղծված կոալիցիայում, երբ Սերժ Սարգսյանը փորձում է ամեն գնով կոալիցիոն գործընկերների երդման և սատարելու հավաստագիր ստանալ, դեռ շարունակվելու է։
Նա նկատեց, որ ՕԵԿ-ի դեպքը շատ բնական է, որովհետև այդ կուսակցությունը իրենից այսօր որևիցե լուրջ բան չի ներկայացնում և միայն Սերժ Սարգսյանի թևի տակ կարող է գոյատևել։ Առավել ևս, եթե հաշվի առնենք այն վարկանիշը, որ նա ձեռք բերեց 2008թ.-ի ընտրություններից հետո` խաբելով ամբողջ հայ հասարակությանը, ինչի արդյունքում չի կարող ակնկալել հասարակության ձայները։ Ստեղծված իրավիճակում պետք է մտներ Սերժ Սարգսյանի թևի տակ և պահպաներ իր գոյությունը` օգտվելով իշխանական «բարիքներից»։
«Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին` բնականաբար ԲՀԿ-ն թե՛ ֆինանսական ռեսուրսներ, թե՛ կադրային ռեսուրսներ` քանակային իմաստով, իհարկե, այսօր ունի։ Չմոռանանք, որ ունի նաև որոշակի ուժերի աջակցություն։ Չբացառենք նաև Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, որը այդ կուսակցության կնքահայրն է։ Ներկա դրությամբ Գագիկ Ծառուկյանը շատ լուրջ այլընտրանքի առաջ է կանգնած, եթե առայսօր չի հայտարարել, թե 2013թ.-ին ինչ կոնտեքստով է մասնակցելու ընտրություններին։ Նա դեռ փորձելու է դիմադրել, բայց շատ լավ հասկանում է, որ երկար դիմադրելու պարագայում կարող է շատ մեծ ֆինանսական տույժերի ենթարկվել։ Ում համար ակնհայտ չէ, որ նրա բիզնեսի զարգացումը ու ծավալումը օրենքի դաշտում չի տեղի ունենում։ Եվ շատ հարկերից ազատ լինելով` նա կարողացել է հազարապատկել իր ունեցվածքը, որում կա նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը։ Չնայած շատ վաղ է դեռ ինչ-որ կարծիք հայտնելը, բայց նա այսօր դեռ դիմադրում է , որպեսզի կարողանա իր ինքնուրույնությունը պահպանել, վարկանիշը պահպանել։ Եթե հայտարարեր, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նա ընդամենը պետք է կցորդ դառնար «Հանրապետական» կուսակցությանը` ինչպես ՕԵԿ-ը և բավարարվեր այն տոկոսով, ինչ որ նրան կտրամադրեր Սերժ Սարգսյանը։ Հետևաբար նա կփորձի դիմադրել, բայց չեմ կարծում, որ կկարողանա երկար դիմադրել»,-պարզաբանեց Լյուդմիլա Սարգսյանը։

http://www.1in.am/arm/armenia_politics_9651.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.