пятница, 8 января 2010 г.

ՍԴՀԿ-ն ատենապետ է ընտրելու



Լյուդմիլա Սարգսյանին հետեւած ՍԴՀԿ-ի թեւը վաղը համագումար է անցկացնելու: Տիկին Սարգսյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք դիմել են բոլոր հյուրանոցներին` համագումարի համար դահլիճ վարձակալելու համար եւ բոլորից էլ մերժում են ստացել:
«Մենք ստիպված ենք մեր համագումարը վաղն անցկացնել Կոնգրեսի Էրեբունու շտաբում: Կարծում եմ` մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ այն, որ ՍԴՀԿ-ից հեռացվածների համագումարն անցկացնելու համար հատուկ պայմաններ ստեղծվեցին, կարծում եմ շատ բանի մասին է վկայում», - ասաց տիկին Սարգսյանը:
Նրա կարծիքով` վաղը համագումարից հետո, որտեղ կընտրվի ՍԴՀԿ-ի նոր ատենապետը, կուսակցությունը կշարունակի իր բնականոն գործունեությունը:
Ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ից հեռացվածների, որոնց, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, գլխավորում է Վահան Շիրխանյանը, ապա տիկին Սարգսյանը դժվարացավ ասել, թե ինչ է սպասվում նրանց. «Նրանք կուսակցությունից հեռացված են»:
Տիկին Սարգսյանը ցավ է ապրում կուսակցությունից հեռացած մի քանի երիտասարդների, մասնավորապես Նարեկ Գալստյանի համար. «Նրանք մոլորված են: Ես ուրախ կլինեմ, եթե համագումարից հետո նրանք փորձեին վերագնահատել իրենց քայլերը: Եթե նրանք գան, մենք նրանց անդամության հարցը կվերանայենք»:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.