воскресенье, 17 января 2010 г.

ՍԴՀԿ-կենտրոնական վարչության հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ:
















Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը (ատենապետ` Լյուդմիլա Սարգսյան) տարածել է հայտարարություն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ: Դրանում ասվում է. “ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ հերթական անգամ ապացուցում է այն ճշմարտությունը, որ մեր երկրի բոլոր ոլորտները համակված են խոր համակարգային ճգնաժամով և կաթվածահար են: Առավել ևս դա վերաբերում է Հայաստանում սահմանադրական կարգի գործառությանը: Սահմանադրական տխրահռչակ դատարանը բոլոր գողացված, կեղծված, արյունով լվացված հանցագործ ընտրությունները Հայաստանում օրինական հռչակեց:

Այսօր նորից փաստվեց, որ սահմանադրությունը ՀՀ-ում ունի ֆիկտիվ բնույթ, իսկ սահմանադրական կարգի փոխարեն իրականում գործում է միայն ավազակապետական կարգը: Ցավով պիտի արձանագրենք, որ Սահմանադրական դատարանի ինստիտուտն ընդամենը կցորդ է չարաբաստիկ ղարաբաղյան կլանի մոտ, որը և օգտագործում է այդ ինստիտուտը` իր իշխանությունը պահպանելու համար:

ՀՀ Սահմանադրական դատարանը կատարեց հերթական քայլը ազգային դավաճանության խայտառակ գործում: Ավաղ, նույն քայլը կատարեցին և այն քաղաքական ուժերը, որոնք շեղելով ժողովրդի ուշադրությունը գողապետական ռեժիմի ճարտարապետներից, իմիտացիոն պայքարի բեմադրություն ցուցադրեցին ՍԴ շենքի մոտ:

Ժողովրդական իմաստությունն ասում է, որ ձուկը գլխից է փտում: Միայն ազատվելով ղարաբաղյան կլանից, կազմաքանդելով ավազակապետական ռեժիմը, մենք կկարողանանք վերականգնել սահմանադրական կարգը երկրում և դրանով իսկ կանխել ազգային դավաճանության յուրաքանչյուր դրսևորում”:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.