суббота, 30 апреля 2011 г.

Ադրբեջանն անպատիժ է զգում, որովհետև մեր դիրքերը թույլ են

18.02.11_5070122_n

Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահարների կողմից հայ երեք զինվորի սպանության փաստին, ասաց. «Այդ ամենը այն բանի հետևանք է, որ Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում»:
Տիկին Սարգսյանի խոսքերով, միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ համանախագահներն իրենց այցելություններում փորձում են խուսափել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց:

«Մեր դիրքերը բավական թույլ են միջազգային հանրության մոտ, և ադրբեջանական կողմի բացարձակ լկտիությունը, Ալիևի ռազմատենչ հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք վստահ են` չեն պատժվելու, որևէ սանկցիա չի կիրառվելու»,- շեշտեց Սարգսյանը:
Ըստ նրա` միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանի հետ ինչ-որ համաձայնության են եկել, և հիմա ինքը մտավախություն ունի, որ դա կպարտադրվի հայկական կողմին:
«Խոսքը վերաբերում է երկու շրջանները հանձնելուն: Այդ մասին փաստում են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թինա Քեյդենաուի հայտարարությունները, որի խոսքերից պարզ է դառնում, որ մնացել է Հայաստանը ոչ թե իր համաձայնությունը տա, այլ արդեն ստորագրությունը դնի այդ փաստաթղթի տակ»,- մեկնաբանեց ՍԴՀԿ ատենապետը:

http://www.1in.am/arm/armenia_politics_18156.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.