суббота, 8 октября 2011 г.

Մենք թակելու ենք յուրաքանչյուրի սրտի պատուհանը. Լյուդմիլա Սարգսյան

Ազատության հրապարակում շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, դիմելով ժողովրդին, կոչ արեց միշտ ժպտալ և շնորհավորեց բոլորին ֆուտբոլային երեկոյի համար: Նա նշեց, որ ֆուտբոլի մեջ պրոֆեսիոնալիզմը կարևոր է, բայց դրա հետ մեկտեղ պետք է ապահովել բարոյական աջակցությունը:

Սարգսյանը նշեց, որ հիացած է ժողովրդով, որը կարողանում է այսպես սկզբունքային լինել, ցույց տալ, որ ՀԱԿ ամեն անդամ գիտակցում է իր դերն ու պարտականությունն այս երկրում և մինչև վերջ գնալու է:

Սարգսյանը նկատեց, որ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ հասարակության մի մասը Ազատության հրապարակում չէ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուրը պետք է մտածի իր վերջին տարիների ապրելակերպի մասին և իրեն հարց տա՝ ցանկանո՞ւմ է արդյոք այսպես շարունակել ապրել. «Ես կոչ եմ անում նրանց, ովքեր բացակայում են այս հրապարակից: Ոչինչ չի փոխվելու այս երկրում, քանի դեռ յուրաքանչյուր քաղաքացի չի գիտակցել իր դերն ու արժեքը, ամեն մի քաղաքացի արժեք է, ավելի մեծ արժեք, քան իշխանական բուրգից որևէ մեկը»:

Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իրենք թակելու են յուրաքանչյուրի սրտի պատուհանը, արթնացնելու են բոլորին և չեն ընկրկելու պայքարից. «Փառք ու պատիվ այստեղ գտնվողներին, օրեր շարունակ այստեղ գիշերողները օրինակ են ծառայում բոլորի համար, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ազատ քաղաքացին»:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.