вторник, 22 марта 2011 г.

ՍԴՀԿ եկած հետաքննիչը գնաց ու չվերադարձավ

founders

Նոր կուսակցություն` գրպանային ընդդիմություն
ՍԴՀԿ եկած հետաքննիչը գնաց ու չվերադարձավ
Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքի օրը հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը գրանցել է ՍԴՀԿ-ից հեռացված Վահան Շիրխանյանի, Վարդան Խաչատրյանի, Գեւորգ Պերկուպերկյանի, Նարեկ Գալստյանի եւ այլոց նախաձեռնած «Հնչակյան» կուսակցությունը:

Նշված անձանց, ըստ ՍԴՀԿ-ականների տեղեկությունների, 3-րդ ուժ ստեղծելու եւ ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ից առանձնացնելու նպատակով հովանավորում եւ աջակցում է Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը, որի մոտ է աշխատում ՍԴՀԿ-ից հեռացված, «Ժառանգության» մանդատով հանդես եկող, Տիգրան Կարապետիչի միտինգներին ելույթ ունեցող Վարդան Խաչատրյանը: ՍԴՀԿ-ից հեռացվելուց հետո այդ անձինք մի քանի անգամ փորձել էին ՍԴՀԿ անվան հապավումների տարբեր դասավորությամբ նոր կուսակցություն գրանցել, որը սակայն պետռեգիստրը չէր արել` հաշվի առնելով, որ դա կուսակցությունների մասին օրենքի 6-րդ հոդվածի խախտում է: Այդ հոդվածով արգելվում է արդեն գոյություն ունեցող կուսակցության անվան բառերով նոր միավորման գրանցումը: Իսկ այն, որ այս անգամ պետռեգիստրը գնաց այդ կուսակցության գրանցմանը` արդեն ապացուցում է, որ կա ամենավերեւների հրահանգը, իսկ վերջինների մոտ էլ` այդ ապօրինության կարիքը:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ իշխանությունները շարունակում են հետապնդել Լյուդմիլա Սարգսյանին, որի վկայությունը վերջերս նրան ոստիկանություն հրավիրելն էր: Ինչպես տեղեկացրել ենք, Լյուդմիլա Սարգսյանը ծանուցագիր էր պահանջել ոստիկանություն ներկայանալու համար, որը եւ ստացել էր: «Ես, իհարկե, չգնացի ոստիկանություն, ինչ-որ հետաքննիչ եկավ գրասենյակ ու ասաց, որ ուզում է տեսնել ՍԴՀԿ-ի 2004 եւ 2010 թ.թ. համագումարների արձանագրությունները: Գեւորգ Պերկուպերկյանը բողոք է ներկայացրել դատախազություն, թե իբր կուսակցության ատենապետն ինքն է, բայց ես ապօրինի կերպով ինձ մոտ եմ պահում կուսակցության կնիքն ու խորհրդանիշերը: Ես հետաքննիչին տեղեկացրի, որ Հայաստանի երկու ատյանի դատարաններում նիստեր են տեղի ունեցել, եւ դատական վճիռներ կան, որոնցով ճանաչվել է իմ ատենապետությունը: Հետաքննիչը հեռացավ ու դեռ չի վերադարձել»,- մեզ հետ զրույցում պատմեց Լյուդմիլա Սարգսյանը: Մեր հարցին, թե նրանց ինչի՞ն է պետք իր կուսակցության կնիքը, եթե նոր կուսակցություն են ստեղծել, Սարգսյանը պատասխանեց, որ նոր կուսակցության գրանցումը միջանկյալ լուծում է, որով փորձ է արվելու տարբեր ուժերի հետ հանդես գալ` սատարելով իշխանություններին: ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ, ուշադրություն հրավիրելով նոր գրանցված կուսակցության չակերտների վրա, հիշեցրեց, որ չակերտներում ընդհանրապես գրվում է այն բառը, որը պետք է հասկանալ փոխաբերաբար. «Իրենց ծիծաղն էլ է գալիս իրենց վրա: Թող կուսակցության անունը դնեին գրպանային ընդդիմություն, 3-րդ ուժ կուսակցություն, դա կլիներ ավելի անկեղծ, ավելի տղամարդկային եւ միգուցե ավելի հնչեղ»,- առաջարկեց Եղիազարյանը: Եւ քանի որ իրենց լրատվական կայքում ՍԴՀԿ-ից հեռացվածները նշել են, որ «իրենց տեղեկություններով» «Հնչակյանը» վայելում է սփյուռքի կառույցների աջակցությունը, երեկ զրուցեցինք նաեւ ՍԴՀԿ համահնչակյան ԿՎ անդամ Եղիկ Ջերջերյանի հետ: Նա ասաց, որ ինքն աջակցում է «Հնչակյանին», որն ընդհանուր առմամբ կողմ չէ ՀՀ իշխանություններին: Ջերջերյանը, սակայն, անմիջապես հավելեց, որ ընդդիմությանը` ՀԱԿ-ին էլ կողմ չէ, քանի որ այն միայն քննադատում է եւ ծրագիր չի ներկայացնում: Մեր դիտարկմանը, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ սփյուռքի հնչակյանները լավ տեղյակ չեն հայաստանյան կառույցում տեղի ունեցողից, հայաստանյան իրականությունից, եւ վարվում են այնպես, ինչպես իրենց ասում են, Ջերջերյանը պատասխանեց, որ ինքը Հայաստանում աղբյուրներ ունի եւ տեղյակ է ամեն ինչից: Իսկ հարցին, թե տեղյա՞կ է ՀԱԿ-ի տարբեր հանձնաժողովների հրապարակած կրթական, առողջապահական կամ տնտեսական «100 քայլ» ծրագրերին, Ջերջերյանը պատասխանեց. «Դրանցից տեղյակ չեմ...Ես մեծ սիրով այդ ծրագրերը կնայեմ»:

http://www.armtimes.com/23628

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.