четверг, 24 марта 2011 г.

Աժուբալիսի հայտարարությունը Հայաստանի դիվանագիտական պարտության արդյունք է

g_image

«Դա լուրջ հայտարարություն է, և կարծես թե անտեսվում է այն փաստը, որ դիպուկահարները տեղադրված են ադրբեջանական կողմից, և թե ինչքան զոհեր ենք մենք ունեցել դիպուկահարների կրակոցների արդյունքում: Այդ միակողմանի հայտարարությունը էլ ավելի է ոգևորելու ադրբեջանական կողմին, քան սաստելու»,- անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի դիպուկահարներին ետ քաշելու վերաբերյալ Հայաստանում արված հայտարարությանը` «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա գնահատմամբ, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայաստանյան դիվանագիտական կորպուսի և անձամբ Սերժ Սարգսյանի աշխատանքները արտաքին հարաբերությունների առումով բավականին անարդյունավետ են. «Այն դեպքում, երբ Ադրբեջանն անընդհատ հոխորտում է պատերազմի մասին, մենք ընդամենը ասում ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը, և զուգահեռ ԵԱՀԿ կողմից նման հայտարարություն է հնչում, ապա դա խոսում է մեր դիվանագիտական պարտության մասին»:
ՍԴՀԿ ատենապետի խոսքերով, տեղի է ունեցել ԵԱՀԿ դիրքորոշման որոշակի փոփոխություն ի վնաս Հայաստանի, ինչն էլ խոսում է հայաստանյան զիջողական քաղաքականության մասին:

http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_14101.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.