понедельник, 1 августа 2011 г.

Հայ ազգային կոնգրեսը բացառիկ ինստիտուցիոնալ կառույց է

295844_245142872200157_100001133383714_683037_150144342_n (1)«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը վերջին երեք տարիների ընթացում և շնորհավորելով Կոնգրեսի տարեդարձը՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Հայ ազգային կոնգրեսը ձևավորման պահից ինչ խնդիր իր առջև դրել էր, կարելի է համարել, որ այսօր լիովին կատարել է։ Սա քաղաքական գործընթաց է, որում մենք մեր հիմնական նպատակները վեր ենք հանել, հանրությանը ներքաշել ենք այդ պրոցեսների մեջ, արթնացրել ենք հասարակության քնած հատվածին, և կարծում եմ, այն նպատակը, որ հետապնդում ենք, մինչև վերջ պիտի իրագործենք»։

Այնուհետև ՍԴՀԿ ատենապետը հավելեց.

«Իսկ նպատակը հետևյալն է՝ երկրում վերականգնել սահմանադրական կարգը, օրինականությունը, ժողովրդի հավատը քաղաքական ուժի և երկրի նկատմամբ։ Այդ առումով, կարծում եմ, ինչ հնարավոր է այս վարչախմբի օրոք՝ մենք կարողացել ենք իրականացնել»։

Անդրադառնալով ՀԱԿ-ի անցած երեք տարվա ուղուն՝ Լ.Սարգսյանը նշեց. 

«Քաղբանտարկյալները ազատության մեջ են, Ազատության հրապարակը տրամադրվում է հանրահավաքների համար, Մարտի 1-ի գործը, որ համարում էին փակված, այսօր արդեն բարձրաձայնում են, որ գործը փակված չէ, իսկ դա նշանակում է, որ դեռ պատժված չեն հանցագործները, որոնք հրամայել են, և կատարվել է այդ ոճրագործությունը մեր ազգի նկատմամբ։ Հետևաբար, վաղ թե ուշ այդ հարցը լուծում է ստանալու, և մեղավորները պատժվելու են։ ՀԱԿ-ը եղավ հետևողական իր լուրջ պայքարի ընթացքում։ Եթե այսօր իշխանությունը բանակցում է ՀԱԿ-ի հետ, վկայում է այն մասին, որ մենք դարձել ենք գործոն Հայաստանի քաղաքական դաշտում, որի հետ իշխանությունը ուղղակի չի կարող հաշվի չնստել։ Ավելին ասեմ՝ հայ նորագույն պատմության մեջ Հայ ազգային կոնգրեսը մի բացառիկ ինստիտուցիոնալ կառույց է, որը հետևողական պարտադրում է իշխանություններին գնալ դեպի ժողովրդավարություն, կարողանում է բանակցությունների արդյունքում որոշակի խնդիրներ լուծել։ Իսկ առաջնային խնդիրն արտահեթ ընտրությունններն են, և ես վստահ եմ, որ ակտիվ մասնակցության, ճնշման ներքո հասնելու ենք նաև դրան»։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.