понедельник, 1 августа 2011 г.

Ամրացանք և գնում ենք դեպի հաղթանակ

2-ej-Seyran-Ohanyany«Գնահատականս փայլուն է, որովհետև մենք ոչ միայն պահպանեցինք ընդդիմադիր շարժումը Հայաստանում, այլև ամրացանք և գնում ենք դեպի հաղթանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես գնահատեց քաղաքական դաշտում Հայ ազգային կոնգրեսի երեք տարիների գործունեությունը ՍԴՀԿ անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։

Որպես այդ տարիների լուրջ ձեռքբերումներ՝ Գ.Եղիազարյանը մատնանշեց բռնապետության պայմաններում ընդդիմություն ունենալը, քաղբանտարկյալների ազատարձակումը, հանրահավաքների անցկացումն Ազատության հրապարակում, Մարտի 1-ի գործի քննության վերսկսումը. «Ես սա ՀԱԿ-ի նվաճումների թվին եմ դասում, քանի որ, եթե ՀԱԿ-ը չլիներ, Մարտի 1-ը արխիվ կնետեին»։

Անդրադառնալով ՀԱԿ - իշխանություն երկխոսությանը՝ Գ.Եղիազարյանը ասաց. «Ես չգիտեմ, թե որքանով է անկեղծ իշխանությունը, բայց մենք լրիվ անկեղծ ենք, և Աստված թող մեզ օգնի, որ այս երկխոսությունը ի վերջո ավարտվի տրամաբանության սահմաններում, և մենք ունենանք լեգիտիմ իշխանություններ»։ 

Իբրև Կոնգրեսի ամենակարևոր ձեռքբերում՝ Գ.Եղիազարյանը նաև փաստեց այն հանգամանքը, որ իշխանություններին այս տարիների ընթացքում չի հաջողվել ՀԱԿ-ին հարող ոչ մի քաղաքական ուժի, հասարակական կազմակերպության կաշառել և գրպանային ընդդիմություն դարձնել։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.