суббота, 20 августа 2011 г.

Բանակցությունները կառկախվեն մինչև Տիգրան Առաքելյանն ազատ արձակվի

«Կարծում եմ, որ բանակցությունները կառկախվեն, քանի դեռ Տիգրան Առաքելյանն ազատության մեջ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նշեց, որ Կոնգրեսի դիրքրորոշումը հստակ է, և իրենց համար մեկ հոգի բանտում, թե յոթ հոգի, առանձնապես տարբերություն չկա. «Եթե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ մեր նախապայմանը եղել է երկխոսություն՝ առանց քաղբանտարկյալների, ապա անգամ մեկ քաղբանտարկյալ ունենալը վտանգում է բանակցային գործընթացը»:

Սակայն, ըստ Սարգսյանի, պետք է կարողանալ շարունակել բանակցությունները, և եթե ՀԱԿ-ը այդ ցանկությունն ունի, իշխանությունն էլ ազնիվ է իր մոտեցումներում, ապա նույն այդ իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որ Տիգրան Առաքելյանն ազատ արձակվի և գործընթացները զարգանան բնականոն ճանապարհով:

ՍԴՀԿ ատենապետը նկատեց, որ ինքը վստահ չի կարող ասել, թե ՀԱԿ ակտիվիստների հետ կատարված միջադեպը ծրագրվա՞ծ էր իշխանությունների կողմից, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած հիմնավորումները անհանգստացրել են իշխանություններին, և այս քայլով նրանք փորձ են արել ժամանակ շահել. «Ամեն դեպքում միտում տեսնում եմ, որ իշխանությունները ցանկանում են ձախողել բանակցությունները»:

Переговоры будут приостановлены, пока Тигран Аракелян остается в несвободе: Людмила Саргсян

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.